1990 թվականին հիմնադրված ձախլիկների Բրիտանական ակումբի նախաձեռնությամբ առաջին անգամ 1992 թվականի օգոստոսի 13-ին նշվեց ձախ ձեռքի վարպետների օրը: Վիճակագրական տվյալներով՝ աշխարհի բնակչության մոտ 10 տոկոսը ձախլիկներ են։ Օրվա նշման նպատակն է գրավել միջազգային հանրության ուշադրությունը ձախլիկների խնդիրների վրա, հատկապես՝ արդյունաբերական սարքավորումների արտադրողներին իրազեկ պահել ձախլիկների առջև կանգնած դժվարությունների մասին. օրինակ՝ աջլիկ մեծամասնության համար նախագծված և արտադրված սարքավորումներից օգտվելիս ձախլիկները ստիպված են կատարել իրենց համար անբնական շարժումներ, ինչի հետևանքով ակամա ենթարկվում են չափազանց նյարդային և մկանային սթրեսի և այլն։ Ձախլիկների միջազգային օրը նշելու շնորհիվ տարբեր երկրներում արդեն ստեղծվել են ընկերություններ, որոնք զբաղվում են հատուկ ձախլիկների համար նախատեսված իրերի և սարքերի արտադրությամբ: Շատ մասնագետներ նշում են, որ ձախլիկները շատ հաճախ 9 տարով ավելի քիչ են ապրում, քան աջլիկները: Մարդկանց 10-12%-ը ձախլիկ է: Ի դեպ, ձախլիկությունը տղամարդկանց մոտ ավելի հաճախ է հանդիպում, քան կանանց: Իսկ հայտնի ձախլիկների անունները մեզ միայն կհամոզեն այդ հարցում՝ Մարկ Տվեն, Լեոնարդո Դա Վինչի, Միքելանջելո, Բեթհովեն, Ռախմանինով, Փոլ Մաքարթնի, Ռինգո Սթար, Մերլին Մոնրո, Ռոբերտ դե Նիրո, Հուլիոս Կեսար, Մակեդոնացի, Բոնապարտ, Ուինսթոն Չերիչիլ, Ժաննա դը Արկ: Աջլիկներ և ձախլիկներ կան նաև կենդանիների մեջ:
Ստորև ներկայացնում եմ ուսումնասիրությունների ընթացքում առանձնացրած 6 փաստ ձախլիկների մասին:
1. Ձախլիկներն ավելի շատ են ազդվում վախից: 
2. Նրանք ավելի ջղային են: 
3. Նրանք ավելի ներամփոփված են: 
4. Նրանք «ձախ»-ը կապում են լավի հետ: 
5. Նրանք կարող են առավելություն ունենալ քաղաքականության մեջ: 
6. Ձախլիկներն սպորտում հաղթող են դուրս գալիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել