Картинки по запросу համահայկական խաղերԱյսօր ավարտվեց Համահայկական 6-րդ ամառային խաղերի վերջին մրցութային օրը: Ինչ խոսք, այս տարի ռեկորդային թվով սփյուռքահայեր ժամանեցին պատմական հայրենիք, որովհետև 7 նոր մարզաձև ավելացավ համահայկական խաղերին: 12-13 օր երեկոյան Երևանով զբոսնելիս ամեն 3-րդ անցորդը կամ արտասահմանցի զբոսաշրջիկ է, կամ սփյուռքահայ, էլ չեմ ասում, որ երևանյան փաբերում այս օրերին գրեթե ասեղ գցելու տեղ չկա: Իհարկե մի կողմից շատ լավ է, որ արտասահմանցի հայերն ու հայաստանցիները ծանոթանում, ընկերանում են, բայց մյուս կողմից էլ մի երկու վատ կողմ ունի. այս օրերին հետևում էի մրցաշարերին ու ծանոթացել եմ մի երկու հայաստանցիների հետ, ովքեր սփյուռքահայ ընկերներ ձեռք բերելով՝ ճանապարհ են բացել դեպի արտասահման: Մեկն ասում է. «Բա ախպեր, էս խաղերն էլ լավ բան են էլի, ծանոթ-բարեկամ ես ունենում դրսերը, հենա Ֆրանսիա գնալուս հարցերն էլ մանրից դզվում են»: Դե արի ու լսի, թե ինչ ա ասում էս մարդը: է բա, որ ես երկուսին գիտեմ միայն, բա էլ քանի՞սը նման բան մտածած կլինեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել