Ես ծայրահեղ հայրենասեր եմ, ես դաժան հայրենասեր եմ, ես շովինիստ հայրենասեր եմ, ես նացիստ հայրենասեր եմ։ Ես տանել չեմ կարողանում, երբ իմ կողքին որևէ մեկն սկսում է որակումներ կպցնել իմ Ազգին՝ փչացած, այլանդակ, կեղտոտ և այլն։ Այդ պահերին սիրտս կանգ է առնում, աչքերս մթնում են։ Հիմնականում հակադարձում եմ, նույնիսկ վեճի մեջ մտնում, իսկ եթե երբեմն էլ լռում եմ, չեմ հակադարձում, այդ մարդը դառնում է իմ թշնամին, ինչպես այսօր շուկայի մի մսավաճառ։ Այ մարդ, սրտներդ ելած է իշխանությունից, ասացեք փչացած, կեղտոտ իշխանություն, սրտներդ նեղված է հարևանից, ընկերոջից, մի խումբ մարդկանցից, ասացեք փչացած, կեղտոտ, խաբեբա մարդ, խաբեբա մարդիկ։ Խեղճ ազգն ի՞նչ անի, որ ունի նաև էդպիսի զավակներ, նաև ձեզ՝ մի քանիսիդ նման վատաբերան, հայհոյաբերան, դժգոհաբերան զավակներ, որ կանգնում եք բարձր տեղ՝ լուրջ դեմք ընդունելով, ձեր հեղինակավոր կարծիքն եք փողհարում, թե՝ հայ ազգից կեղտոտ, տականք ազգ չկա։ Նույնն էլ ֆբ-ի շատ օգտատերեր և ավելի շատ այդպես ասողները տղամարդիկ են, հենց այն մարդիկ, որոնք, իրենց ցուցադրելով, հաստատում են, որ ինչպես ամեն ազգ, Հայ ազգն էլ ունի իր տականքները՝ հանձինս իրենց; Ընկերներ ջան, ներող կլինեք, չդիմացա այսօր տեսածիս ու լսածիս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել