Հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանն այսօր նշում է իր ծննդյան օրը: Դեռ կեսգիշերից սկսած՝ նա բազում շնորհավորանքներ է ստացել աշխատավայրում, այնտեղ գեղեցիկ հրավառություն է եղել, իսկ երբ տուն է եկել, մտերիմները ևս շնորհավորել են նրան: BlogNews.am-ի հետ զրույցում Մերին պատմել է օրվա հետաքրքիր դրվագները:
Խոսելով անակնկալ նվերների մասին՝ Մերին ասաց. «Երբ աշխատանքից հետո գիշերով տուն եկա, մտերիմներս փուչիկներով մտան իմ սենյակ, և նվեր ստացա բադիկի ճուտիկներ, ամբողջ գիշեր լսել եմ նրանց ձայները: Կա, իհարկե, ցանկություն նրանց պահելու, չնայած մայրս ասում է, որ տանը դժվար կլինի նրանց խնամել, որոշ ժամանակ մնալուց հետո արդեն կհասկանանք: Տպավորել է նաև եղբորս նվերը, նա մեկ օր առաջ նվիրեց գեղեցիկ նկար, որն արդեն իր տեղն ունի սենյակիս պատին, և իհարկե մայրիկիս նվերը, իսկ մնացած անակնկալները դեռ առջևում են»:
Մեր դիտարկմանը, թե ամեն տարի մեկ տարով մեծանալով՝ մարդիկ վերլուծում են իրենց կյանքը, Մերին այսպես պատասխանեց. «Անկեղծ ասած՝ այս տարի որոշել եմ մեծ շուքով նշել ծննդյանս օրը, դեռ մտածում եմ կազմակերպչական պահերի մասին, թե ինչպես պետք է անցնի, դեռ ժամանակ չեմ ունեցել այդ դիտարկմանն անդրադառնալու, բայց հենց օրն ավարտվի, դրա մասին կմտածեմ. որ պետք է մտածեմ՝ հաստատ է»:
Յուրաքանչյուր տարի տորթի մոմերը փչելով՝ Մերին երազանք է պահում, իսկ դրանցից մի քանիսն արդեն իրականացել են: Մերին խոստովանում է, որ իր ծննդյան օրը երբեմն նաև ինքն է իրեն նվերներ անում. «Ոսկյա իրեր, օրինակ, չնայած ինքս եմ ինձ համար ամեն ինչ գնում, և կապ չունի՝ ծնունդ կլինի, թե պարզապես սովորական օր»:
BlogNews.am-ը շնորհավորում է Մերի Մակարյանին և մաղթում բազում հետաքրքիր օրեր։
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի