Ինչպես խուսափել սրտխառնոցից ճանապարհորդության ընթացքումՈչինչ չի փչացնում ճանապարհորդությունը մեքենայով, նավակով այնքան, որքան սրտխառնոցը: Այս տհաճ իրավիճակից խուսափելու համար կառաջարկենք ձեզ 7 միջոց:

  1. Շատ սնունդ մի՛ օգտագործեք ճանապարհորդությունից առաջ:
    Խորհուրդ է տրվում օգտագործել համեմատաբար թեթև ուտեստներ, որոնք պարունակում են շատ սպիտակուցներ:
  2. Շատ ջուր օգտագործեք:
  3. Նստեք վարորդի կողքին կամ ինքներդ վարեք մեքնենան:
    Վարորդների մոտ հիմնականում ոչ մի անգամ սրտխառնոց չի նկատվում, քանի որ նրանք միշտ նայում են առաջ, այսինքն՝ աչքերն ուղեղին փոխանցում  են հաղորդագրություն, որ մարմինը շարժվում է:
  4. Աչքերը բաց պահեք:
    Եթե դուք կարողանում եք ճանապարհորդության ընթացքում հանգիստ քնել, ապա ձեր բախտը բերել է, քանի որ շատերի մոտ աչքերը փակ լինելու ժամանակ հաղորդագրություն է գնում ուղեղ, որ մարմինը գտնվում է անշարժ վիճակում, ինչն էլ բերում է սրտխառնոցի առաջացմանը:
  5. Շարժման ընթացքում մի՛ կարդացեք:
  6. Օգտագործեք կոճապղպեղ (Имбирь)  ճանապարհորդությունից առաջ։
    Կոճապղպեղի արմատը միշտ  համարվել է ավադական միջոց սրտխառնոցի դեմ:
  7. Փորձեք մերսել բիոլոգիական ակտիվ կետերը։
    P6 կոչվող բիոլոգիական կետը կետը մերսելու դեպքում մարդիկ ազատվում են սրտխառնոցի զգացումից: P6 բիոլոգիական կետը նշված է ներքոհիշյալ նկարում:

  1. 96
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել