Ինչպե՞ս ամենալավ տղամարդուց ստանալ ոչինչ.

1.Անընդատ հիշեցնել, որ քիչ է վաստակում, թեկուզ շատ հեռվից, ասենք`հիմա որ փող լիներ, Խաչուլիկին էս սապոգից կառնեի...
2.Ժամանակ առ ժամանակ ընդգծված հիշեցնել հարևանների կայացած գնումների մասին...
3.Երկար, անընդմեջ ճառ ասել, հատկապես նրա ֆուտբոլ նայելու ժամին, այնքան, մինչև պուլտը ծեփվի պատին...
4.Ժամանակ առ ժամանակ հատուկ հարցերի միջոցով պարզել, թե ինչի վրա է ծախսել քեզ չտված փողերը...
5.Ճշգրիտ, վայրկյանի ճշտությամբ պարզել՝ երբ, որտեղ ում հետ է եղել, հենց տուն մտնի, վազելով գալ ու հարցնել`ո՞ւր էիր...
6.Ինքնուրույն որոշել տան անխտիր բոլոր գնումները՝ սկսած կառնիզներից, մինչև ու Աստված չանի, հանկարծ կարծիք հայտնի, արագ անցնել 3. կետին...
7.Չհիացմունք արտահայտել նրա բոլոր մտերիների, ընկերների ու բարեկամների մասին...
Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել