Image result for հայաստան վրաստան ադրբեջանՄինչդեռ մենք ու ադրբեջանցիները զբաղված ենք միմյանց ատամ ցույց տալու վրա միլիոններ ծախսելով, ու մինչդեռ երկու հասարակությունների հայացքն ուղղված է առաջնագծից եկող լուրերին՝ Վրաստանը տարեկան շուրջ կես միլիոն հայ ու ադրբեջանցի է ընդունում ու ճանապարհում՝ միլիոնավոր դոլարներ վաստակելով երկուսիս հաշվին էլ: Վաղը 22:30-ին ամբողջ Եվրոպան հայացքը կուղղի դեպի Թբիլիսի, որտեղ կկայանա Եվրոպայի սուպերգավաթի խաղը լեգենդար Բարսելոնայի և Սեվիլիայի միջև: Այս օրերին Թիֆլիսում հազարավոր զբոսաշրջիկներ կան, ու երկիրը միլիոնների օգուտ է քաղում: Հատկանշական է, որ միայն խաղի համար Թիֆլիս են եկել շուրջ 70 հզ զբոսաշրջիկներ տարբեր երկրներից, ասում են՝ Թբիլիսիի օդանավակայան ամեն 5 րոպեն մեկ ինքնաթիռ է իջնում: Հետո էլ մեր պապերը կասեին է... վրացի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել