Image result for անդրանիկ նիկողոսյանԱնդրանիկ Նիկողոսյանի արած հայտարարությունն առաջին հայացքից իհարկե գազազեցնող ա, բայց մյուս կողմից կամ իրա անմեղսուանկության, կամ հակառակը՝ անթաքույց ցինիկության շնորհիվ բացահայտում ա հարաբերությունների էն ֆորմատը, որ էս տարիների ընթացքում կամա-ակամա ձևավորել ենք Ռուսաստանի հետ: Իհարկե պարզ ա, որ Հայաստանը Ռուսաստանի կազմի մեջ չի մտնի, չնայած սենց որ նայում եմ, ավելի լավ ա մտած լիներ, քան սենց, էստեղ հարցը ուրիշ տեղ ա: Կայսրության վերականգման, իսկ ավելի կոնկրետ դրա բացառման վերաբերյալ Ռուսաստանի իշխանություններն ու իրենց սպասարկող արբանյակները լրագրողների փիառշիկների մասշտաբով արդեն հայտարարել են (Պոզներ, Սալավյով և այլն), սակայն Նիկողոսյանի շուրթերով, որն ազգությամբ կարծեմ հայ ա, նման բան ասելն արդեն փոխում ա իրերի դասավորվածությունը: Ծիպը մենք տենց նպատակ չունենք, բայց դե որ խնդրում եք, էկեք միացեք, մի բան կանենք: Ռուսներն էս առումով իրենց տակտիկան չեն փոխում, իհարկե դե աշխատող տարբերակը չեն փոխում, ինչպես ֆուտբոլում հաղթած թիմի կազմը, սակայն պետք ա հաշվի առնել, որ տակտիկան երբեմն հնանում ա, իսկ մրցակիցները ձեռքերը ծալած չեն նստում, իսկ բանաձևը հետևյալն ա. Ռուսաստանից կախում ունեցող երկրներն անձամբ պիտի հայտարարեն իրենց հոժարությունը համագործակցելու և միակողմանի սիրային հարաբերություն հաստատելու պարոն Պուտինի հետ: Սակայն ցավը սրանով չի վերջանում: Մեզ մոտ կենտրոնամետ, արևմտամետ, չգիտեմ էլ ինչամետ այն ուժերը, որոնք դեմ են ռուսների նվաճողական էս բեսպրեդելի տեսլականին, լիարժեք այլընտրանք ոչ առաջարկել են, ոչ առաջարկում են, ոչ էլ տեսլական կա, որ ապագայում կառաջարկեն: Պետք ա հասկանալ, որ ռուսներին քրֆելով՝ գործը տեղից չի շարժվի, ռուսները մեզ հետ, ուկրաինացիների հետ, ցանկացածի հետ խաղում են էնքան, ինչքան մենք են թույլ տալիս, մեղքը մեր մեջ պետք ա փնտրել, ոչ թե ռսի կամ ամերիկացու: Ինչ մնում ա Նիկողոսյան Անդոյին, էսօր իրիկուն ուզում եմ գնամ ստադիոն, մի քիչ վազեմ, որ հավեսս տա, կարող ա ջուրը մտնեմ, մի քիչ լողանամ, հրավիրում եմ իրան, արի, ախպեր, արի, մի քիչ դինջացի, բալքիմ հաջորդ անգամ տենց էշ-էշ բաներ դուս չտաս, ստեղ նենց հով ա, ապահով ա, մեղմ քամի ա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել