Մարդ, ով Հայաստանին վերևից է նայում ու թերագնահատում է սեփական պատմությունն ու արժեքները, դասական անգրագետ է: Մեզանում շատ կան մարդիկ, ովքեր հեգնանքով են խոսում մեր երկրի մասին, բայց երբ գնում և տեսնում ես՝ ինչ պայմաններում են ապրում իրենց գերմանիաներում ու ֆրանսիաներում, ապշում ես: Ասելիքս այն է, որ պետք չէ ինքնահաստատվել սեփական երկրի հաշվին, պետք է նախ սեփականը սիրել ու հարգել, իսկ դրա համար այն պետք է ճանաչել: Գոնե պետք է տարրական գիտելիքներ ունենալ սեփական երկրի մասին: Ես բազմիցս ասել եմ, մեր երկիրը սանտիմետր առ սանտիմետր հրաշք է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել