Երուսաղեմում դաժանաբար սպանվեց 6 միասեռական, որոնցից մեկը 16-ամյա աղջիկ էր: Մեկ այլ երկրում տանջամահ են արել դեռահաս միասեռականների: Ու էս ամենին մեր քրիստոնյա հայ ժողովուրդը միաձայն կամենտարիաներով սկսեց ոռնալ՝ լավ են արել, քիչ են արել, դրանց սաղ-սաղ պետք ա վառել, պետքա մեր մոտ էլ անենք խայտառակում են մեր ազգը....... էդ չե՞ք, որ առիթ-անառիթ օրգազմվում եք՝ թե բա՝ առաջինը քրիստոնեություն ընդունած ազգ ենք, ձեր Աստված ասում ա՝ վառեք մեղավորների՞ն. «Ով առավել անմեղ է այս կնոջից, թող առաջինը նա քարը նետի»..... «Սիրեցեք ձեր թշնամիներին....».... Էլ ո՞րն ասեմ..... Կողմնորոշվեք, կամ քրիստոնյա ազգ եք, կամ նացիստ: Հաա, չէ, քրիստոնյա եք, ուղղակի մենակ ֆբ-ում ու մոմ վառելուց.... Էսքան ժամանակ չլսեցինք, որ մի միասեռական զույգի մոտ սադիզմ գրանցվի էնքան, ինչքան նատուռալների մոտ (թեկուզ Հայաստանում), մեկը մեկին սպանի, գեյ պապան սպանի էրեխեքին: Էնքան սեր ու բարություն կա էդ մարդկանց մեջ, որ մի ամբողջ ատելության աշխարհին հակա կհերիքացնի: Իրանք make love not war-ի կողմնակիցներ են, իսկ դուք՝ քրիստոնյա «ճշտի կողմնակիցներդ»՝ վառել-մորթելու....
Միասեռականները որդեգրում են քրիստոնյա աշխարհի կողմից լքված, նույն իրենց քլնգող քրիստոնյա (կաթոլիկ, մուսուլման, ուղղափառ, whatever shit) անձանց կողմից որբ թողնված էրեխեքին ու տալիս ավելի շատ սեր (ընտանեկան սեր, ծնողի սեր, ընկերական սեր), քան երբևէ էդ էրեխեն կարար ստանար իրան զոռով պահող ոչ համերաշխ ընտանիքում:
Ես կողմ չեմ նրանց ընտանիքներ կազմելուն, երեխաներ մեծացնելուն, բայց դեմ էլ չեմ:
Ուղղակի, spot the difference assholes!! 
Ավելի լավ ա որբանոցները լցվեն, տեղ չլինի՞, թե՞ գոնե մի էրեխա սեր ստանա ու մնացած ինչ որ պետք ա երջանիկ լինելու համար:
Ու չասեք որ նրանցից ավելի քիչ սեր, հոգատարություն ու լավ դաստիարակություն են ստանում, քան մամա-պապա ծնողներից: (ու էլի ադամ-եվա մեջ չբերեք։)
Ու ապացուցված ա, որ նման էրեխեքը ոչ մի հոգեբանական խնդիրներ էլ չեն ունենում, համենայն դեպս համեմատած էն ընտանիքների երեխաների, ում ծնողներն էդքան էլ հաշտ չեն իրար հետ, կամ բաժանված են, կամ ծնողներից մեկը հարբեցող ա, կամ չգիտեմ էլ ինչ զիբիլ: 
Էրեխեն ի վերջո դառնում ա էն, ինչ ի բնե պետք ա դառնար, ու կողքից նայելով չի, որ կարաս փոխես կողմնորոշվածությունդ կամ չէ:

Մի կյանք եք ապրում, նենց ապրեք, որ ձեր հետևից հողը թքելով չթրջեն, այլ սիրո արցունքներով:

Ծեծո՞ղ, վառո՞ղ, ատո՞ղ, hate speech տարածո՞ղ... Չէ, չեմ ճանաչում, չեմ էլ ուզում ճանաչել և պահել իմ նեղ աշխարհում, եթե պատահաբար կաք՝ ինքնափոշեծծվեք։ )))

16-ամյա աղջիկը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել