Վիքիմեդիա Հայաստան կազմակերպության հիմնադրումից (2013) հետո Հայերեն Վիքիպեդիայում հոդվածների թիվը 2015 թվականի օգոստոսի 7-ին ավելացավ ավելի քան 4,5 անգամ՝ 40 000-ից հասնելով 180,000-ի:

Դրանց մոտ 3 000 հոդված գրված են արևմտահայերենով: Այդ հոդվածները հիմք են հանդիսանալու Արևմտահայերեն Վիքիպեդիայի բացման համար: Արևմտահայերեն Վիքիպեդիան անհրաժեշտ է արևմտահայերենը պահպանելու և զարգացնելու, սփյուռքահայ ընթերցողին տեղեկությունը սեփական լեզվով ընթեռնելի դարձնելու համար: Նման այլ ճյուղային Վիքիպեդիաներ կան տարբեր լեզուների համար՝ անգլերեն և պարզ անգլերեն, բելառուսերեն և դասական բելառուսերեն, նորվեգերեն բոքմալ և նորվեգերեն նինորսկ և այլն: Օգոստոսի երկրորդ կեսին տեղի կունենա հերթական Վիքի-ճամբարը, որի ընթացքում կգրվեն հարյուրավոր նոր հոդվածներ:

Ամենայն հավանականությամբ՝ այս տարի Հայերեն Վիքիպեդիան կանցնի 200 000 շեմը՝ դրանով հավասարվելով եվրոպալեզու վիքիպեդիաներին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել