Օգոստոսի 9-ին աշխարհը նշում է բնիկ ժողովուրդների միջազգային օրը, այլ լեզուներով՝ անգլ. International Day of the World’s Indigenous, իսպ. Día International de las Poblaciones Indígenas, ֆր. la Journée internationale des populations autochtones): Այն սահմանվել է 1994 թվականին, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից: Այդ առիթով ընդունված հռչակագրում ասվում էր. «Այսօր մենք արժանին ենք մատուցում բնիկ ժողովուրդներին նրանց մշակութային ժառանգության և այն առանձնահատուկ ավանդի համար, որ ունեցել են մոլորակի ազգերի կյանքում: Մենք նաև հիշում ենք այն ահռելի դժվարությունների մասին, որոնց բախվել են այդ ժողովուրդները` անթույլատրելի ծավալների հասնող չքավորությունից մինչև ունեզրկություն, հարստահարում, և մարդու հիմնարար ազատությունների ոտնահարում»:


2004թ.-ի դեկտեմբերի 20-ի № 59/174 որոշման մեջ Գլխավոր վեհաժողովը, հռչակելով բնիկ ժողովուրդների Երկրորդ միջազգային տասնամյակը, որոշեց շարունակել նշել բնիկ ժողովուրդների միջազգային օրը Երկրորդ տասնամյակի ողջ ժամանակահատվածում: Վեհաժողովը խնդրեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին կոչ անել կառավարություններին նշել տոնը ազգային մակարդակով:
2005թ.-ի ուղերձում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կոչ արեց, որ կառավարությունները պարտավորվեն ամենուրեք ընդլայնել համերաշխության շրջանակը բնիկ ժողովուրդների հետ և նրանց հետ համատեղ աշխատել այն ուղղությամբ, որպեսզի նրանց համար ապահովեն զարգացման հնարավորություններ խաղաղության և անվտանգության պայմաններում՝ հարգելով մարդու իրավունքները, ինչից նրանցից շատերին զրկում էին երկար ժամանակ:


2007 թվականի սեպտեմբերի 13-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև բնիկ ժողովուրդների իրավունքների մասին: Համաձայն բանաձևի այս կամ այն գնիկ ժողովրդի առանձնացման հիմնական սկզբունքը ինքնագիտակցությունն է որպես բնիկ ժողովրդի: Բնիկ ժողովուրդները իրավունք ունեն որոշել իրենց քթնիկ պատկանելիությունը համապատասխան իրենց ավանդույթների և սովորույթների: Բանաձրի համաձայն բնիկ ժողովուրդների հիմնական իրավունքը ազատության և հավասարության սկզբունքն է, այդ թվում իր քաղաքական կարգավիճակի որոշման ազատություն, իր սոցաիալական, տնտեսական և մշակույթային զարգացման իրականացումը, իրենց մշակույթային ավանդույթների պահպանում և զարգացում, կրթության համակարգերի ստեղծում և պահպանում, իրենց կյանքին, իրավունքին, ազտությանը վերաբերող հարցերի որոշումների ընդունման գործընթացին մասնակցելու իրավունք, հողերի, տարածքի և ռեսուրսների իրավունք, իրենց միջոցների օգտագործման երաշխավորում,որոնց միջոցով նրանք կարող են գոյատևել և զարգանալ: Աշխարհի բնիկ ժողովուրդների ընդհանուր թիվը կազմում է 370 մլն բնակչություն: Նրանք ապրում են 70 երկրում և ներկայացնում են բազմազան մշակույթներ և լեզուներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել