Exclusive

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի որդին՝ Ալեքսանդր կրտսերը, այսօր դառնում է 1 տարեկան։ Նա ծնվել է հայրիկի տարեդարձի օրը՝ դառնալով նրա ամենամեծ նվերը։ Դերասանը մեկ անգամ չէ, որ նշել է, որ որդու ծննդից հետո իր կյանքը շատ է փոխվել։ Բաբասյանների տանն այսօր եռակի տոն է՝ հայր և որդի Ալեքսանդրների տարեդարձն ու փոքրիկի մկրտությունը։ Նրա քավորը կլինի իրենց ընտանիքի բարեկամներից մեկը, ով գործարար է։

Այս մեկ տարվա ընթացքում հայրն ամեն բան արել է, որպեսզի որդու լուսանկարները տարածում չունենան, քանի որ ցանկանում էր, որ հանրությունն իր որդուն տեսնի միայն մկրտվելուց հետո։ Փոքրիկի առաջին ֆոտոշարքը դերասանը վստահել է BlogNews.am-ին։

Ալեքսն արդեն հանել է իր ատամիկը և ատամհատիկին ընտրել է բանկիրի մասնագիտությունը։ Այդ պատճառով էլ փոքրիկին նկարեցինք գրասենյակային պայմաններում՝ ապագա մասնագիտությանը համապատասխան։ Ի դեպ, նա բավականին հաճույքով խաղում էր հաշվիչով:) Նրա երկրորդ սիրելի «խաղալիքը» հայրիկի մեքենայի բանալիներն էին։

Ալեքսանդրն արդեն ասել է առաջին բառերը՝ «մամա» և «պապա»։ Հայրիկի խոսքով՝ 6-7 ամսականից ասում էր «մամա», «պապա», սակայն չէր հասկանում, թե ինչ է ասում, իսկ հիմա հասկանալով է ասում։ Փոքրիկը նաև սկսել է անել առաջին քայլերը՝ իհարկե, դեռ ծնողների օգնությամբ։ Փոքրիկը շատ շարժուն է։ Ալեքսանդրը չի սիրում կոշիկ հագնել, և լուսանկարները, որոնցում նա կոշիկով է, արվել են բավականին էքստրեմալ պայմաններում, քանի որ 1 րոպեն առավելագույն ժամանակն էր, որ նրա հագին կոշիկ էր մնում:) Նա շատ արագ ազատվում էր իրեն խանգարող պարագաներից:)

BlogNews.am-ը շնորհավորում է հոբելյարներին և երջանկություն մաղթում։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել