Օգոստոսի 8-ը ողջ աշխարհում նշվում է որպես Լեռնագնացության միջազգային օր: Տոն, որը չի ճանաչում սահմաններ և միավորում է բոլոր ուժեղ տղամարդկանց և հոգեպես ամուր կանանց:
1786թ.-ի օգոստոսի 8-ին, շվեցարացի Միշել-Գաբրիել Պակարդը և Ժակ Բալման առաջինն էին, ովքեր բարձրացան Ալպերի ամենաբարձր գագաթը՝ Մոնբլանը՝ 4810 մետր:. Հայաստանը ևս հաջողություններ ունի լեռնագնացության մեջ: Սովետական Հայաստանի հիմնադրման օրից սկսվում է ժողովրդի կենցաղի մեջ մտնել լեռնային սպորտը, ոչ միայն որպես սպորտի ձև, այլ նաև հայրենի երկիրը ուսումնասիրելու և ակտիվ հանգստի միջոց: Սովետական Հայաստանում փաստացի առաջին վերելքը կատարվել է 1925 թվականի օգոստոսին: Հայկական հրաձգային գնդի հրամանակազմից 5 հոգի վերելք կատարեցին Արագածի հյուսիսային գագաթը (4096 մ բարձրությամբ): Մինչև գագաթի ստորոտը գնում էին ձիերով, իսկ այնուհետև թողնելով ձիերը սկսում են վերելքը: Բարեհաջող կատարելով վերելքը, խումբը կարմիր դրոշակ է կանգնեցնում և հատուկ գրություն թողնելով իրենց կատարած վերելքի մասին նշված ժամանակին իջնում է: Աղվան Չատինյանը աշխարհում առաջինն էր, ով Ուժբա լեռը բարձրացավ խաչ կոչվող երթուղիով. մինչ այդ ոչ ոքի դա չէր հաջողվել և մինչև օրս էլ քչերն են հաղթահարել Ուժբա լեռը: 1950-1954 թթ.-ին Աղվան Չատինյանը դարձել է Կովկասի ժայռամագլցման չեմպիոն: Հաղթահարել է շուրջ 200-ից ավելի վերելքներ: Ստեփան Մուրադյանը Ալպինիզմի բազմաթիվ գրքերի հեղինակ է, մասնավորապես՝ «Հայաստանում ալպինիզմի պատմությունը և զարգացումը»: Նա նվաճել է շուրջ 150 բարդ կարգի լեռներ: Բարձրացել է 7000 մետրից ավելի բարձրություն ունեցող մի քանի գագաթներ, որոնցից մեկը` 56 տարեկանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել