Image result for հայկական վերածնունդԱյսօր «Համայնքային նախաձեռնությունների և քարոզչության կենտրոն» ՀԿ-ն անդամակցեց «Հայկական վերածնունդ» միավորմանը: Ինչպես տեղեկացնում է ՀԿ-ի նախագահ Մարզպետունի Զադոյանը՝ Արթուր Բաղդասարյանին միանալու պատճառներից են տնտեսության բոլոր ոլորտներում առկա ահռելի կոռուպցիան, ժողովրդի սոցիալական ծանր վիճակը, ինչպես նաև սահմանադրական բարեփոխումները,որոնք կարող են երկրի անվտանգությանը սպառնալիք դառնալ:

Անկեղծ ասած չհասկացա, թե ինչ կապ կա «Համայնքային նախաձեռնությունների և քարոզչության կենտրոն» անունով ՀԿ-ի և վերը նշված հարցերի միջև: Չնայած հաշվի առնելով այն, որ «Հայկական վերածնունդ»-ին են միացել նաև այնպիսի «մեգաՀԿ-ներ», ինչպիսք են ՝ «Ֆլորա» -ն և «Կանթեղ»-ը, կարծում եմ անգամ «Հայկական վերածնունդը» ոչ մի կապ չի կարող ունենալ այդ խնդիրների հետ, ուր մնաց տարատեսակ զվարճալի անուններով ՀԿ-ները:
Մոտ ապագայում էլ կարելի է սպասել, երևի թե «Մորքուր», Բազմաչարչար անառակեր» ՀԿ-ների և «Գագուլենցից նեղացածներ» բարեգործական կազմակերպության անդամակցմանը:

Կարծում եմ Բաղդասարյան Արթուրն ու իր ընկերներն արդեն վաղուց պետք է հասկացած լինեին, որ ոչ մի մեխանիզմով չեն կարող ժողովրդին համոզած լինեն, թե անուն փոխելով խասյաթ ու երես էլ են փոխել:
Հա և վերջում, բավական է կրկնեք արդեն հնացած մեթոդները` ՀԿ բացեք ու միանաք ինքներդ ձեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել