Տարօրինակ երկրում ենք ապրում, ավելի շուտ տարօրինակ արարածներ են թառել երկրի գլուխ ու ղարավաշների նման ղեկավարում մեր աստվածային երկրի ժողովրդին...
Գուցե ժողովու՞րդն է շատ վստահող ու հանդուրժող...
Հաստատ:
Ինչ էի ուզում ասել....
Ամեն մի ավազակ, ամեն մի հանցագործ, կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից՝ վայ բժիշկներից գնելով ՛՛գժի՛՛ թուղթ, մտածելով թե մեր ՛՛հումանիստ՛՛ ոստիկանները հաշվի են առնելու դրա առկայությունը...
Դե հո հասարակ մարդիկ չեն, որ խոշտանգեն նրանց...
Երևի չեն սխալվում, քանզի այդ ամենն արվում է իրենց հովանավորող ու բախտի բերմամբ՝ ժողովրդի թողտվությամբ, թաղտին բազմած իշխանավորները:
Եթե այդքան հեշտ են ոճրագործ տղերքը ՛՛գժի՛՛ թուղթ առնում, գուցե ավելի ապահով կլինի հղիությա՞ն տեղեկանք ձեռք բերել:
Ինչ է եղել որ, տարբերություն կարծում եմ չկա:
Տղերքին ՛՛ Գժի՛՛ թուղթ տվող ՛՛բժիշկ՛՛ը նրանց հղիության տեղեկանք էլ կտա...
Միայն թե չ՛՛հղանան՛՛ նոր հանցագործ մտքերով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել