Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության եւ Պենտագոնի ներկայացուցիչների հետ :

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, և Հայաստանի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ վերաբերող հարցեր :

Տոնոյանը նշել է որ ԱՄՆ-ը Հայաստանի համար կարևոր գործընկեր է, դե իսկ ԱՄՆ ներկայացուցիչներն ասել են, որ ԱՄՆ-ը իր վրա է վերցնում սահմանագոտում հրադադարի ռեժիմի պահպանման հարցը՝ Հայաստանի անվտանգությունը : Սա շատ լուրջ քայլ է ԱՄՆ-ի կողմից դեպի Հայաստանը : Իհարկե այդ քայլի մասին տեղյակ են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբում Վաշինգտոնի « կոլեգաները »՝ Մոսկվան և Փարիզը : Տոնոյանի կարծիքով աննախադեպ է սահմանում դետեկտորային համակարգերի տեղադրման ԱՄՆ առաջարկը : Նա նշեց նաև, որ կարևոր է միջազգային դիտորդներին սահմանային միջադեպերի հետաքննության մանդատ տրամադրելը, ինչը կստիպի հակառակորդին մտածել, հետո գործել :

Հ.Գ. Ադրբեջանին որոշ ժամանակով քաղաքական գործունեության անկախություն տրամադրելով, ԱՄՆ –ը շատ բան է նկատել :
Թերեևս դրա մասին են վկայում Վաշինգտոն - Բաքու հարաբերությունների վերջին վրջանում նկատվող կանգը : Սակայն Հայաստանին անվտանգության երաշխիքներ տալով, ԱՄՆ-ը փորձում է ինչ-որ բան հասկացնել Ռուսաստանին :
1992թ.- ի Հունվարի 7-ից սկսած սա ԱՄՆ – Հայաստան « ռազմական » առաջին լուրջ համագործակցության սկզբը կարող է լինել :
Ըստ էոււթյան Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության հետևանքով մենք միշտ մղվել ենք երկրորրդ կամ երրորդ պլան, բայց Ռուսաստանը մեզ եղբայրական ժողովուրդ է համարում : Ռուսաստանի երկկողմանի և կեղտոտ խաղի գլխավոր ՇԱՀՈՒՄԸ, որ նա խաղարկում է՝ Ղարաբաղն է : Հայաստանին և Ադրբեջանին զենք վաճառելը Մոսկվայի համար վերածվել է հետաքրքրության, թե ամեն անգամ ո՞ր երկիրը ավելի շատ կվճարի : Սակայն կարծես պատկերը փոխվում է : 
Տարօրինակ է, որ Պուտինը « համաձայնել » է ԱՄՆ-ի հետ ուտել միևնույն ափսեից : Թերևս դա խոսում է Պուտինի « թուլանալու » մասին, քանի որ գաղտնիք չէ, որ Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը շատ է դուր գալիս Ռուսաստանին, և աչք փակելով ԱՄՆ-ի Հայաստան մտնելու փորձի վրա, Ռուսաստանը ռիսկի է գնում : 
Կարծես Ադրբեջանի ինքնավստահությունը կարող է հակառակ ազդեցութթյունն ունենալ Բաքվի վրա: Դրա վկայությունները վերջին շրջանում Բաքվի ջղաձգումների հաճախականության փոփոխությունն է: Եվ ահա, ևս մեկ ԱՌԻԹ :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել