Սերիալային դերասան Դավիթ Մարդյանը երեկ ամուսնացել է։ Զույգի պսակի արարողությունը կայացել է Սուրբ զորավար Աստվածածին եկեղեցում։ Դավիթն ու Սեդան, միմյանց տեր և հնազանդ լինելու երդում են տվել, փոխանակվել ամուսնական մատանիներով, ապա հյուրերիի հետ ուղևորվել ռեստորան՝ տոնելու հարսանեկան խնջույքը։

11816034_10203341713862397_1900527103_n

BlogNews.am-ի հետ զրույցում Դավիթն ասաց, որ  չի ցանկանում խոսել անձնական կյանքի մասին և լուսաբանել հարսանիքը։ «Նեղ շրջանակաով հարսանիք ենք արել։ Ամեն բան շատ ուրախ է անցել, այլ մանրամաներ հայտնել չեմ ցանկանում»,- ասաց դերասանը՝ հավելելով, որ սիրելիի հետ մեղրամսի մեկնելու են արտերկիր, սակայն չբացահայտեց, թե ուր։

Մեր տեղեկություններով, Դավթի հարսանիքին ներկա են եղել միայն ամենամտերիմ մարդիկ։  Նրա սերիալային գործընկերներից ներկա են եղել միայն Ժաննա Բուտուլյանն ու Կարո Հովհաննիսյանը, սակայն նրանք մասնակցել են միայն եկեղեցական արարողությանը։ Հարսանիքի քավորը եղել է Դավթի ընկերը։

11836900_10203341739663042_3228884269907818973_n

Ինչ վերաբերում է արտերկիր մեկնելու հավանականությանը, որի մասին Դավիթն ավելի վաղ խոսել էր, նա ասաց, որ մտածում է երկրից գնալու ուղղությամբ, սակայն դա դեռ հաստատ չէ, քանի որ այժմ իրեն դուր է գալիս ապրել Հայաստանում։

BlogNews.am-ը շնորհավորում է զույգին և երջանկություն մաղթում։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել