Image result for շուշիՄի քանի օր առաջ ադրբեջանական կայքերում հրապարակվել էր մի նյութ , որտեղ ներկայացված էին նկարներ ժամանակակից Շուշիից:
Նկարները հիմնականում անորակ էին, պատկերում էին այնպիսի շենքեր, վայրեր, որտեղ զգացվում էր պատերազմի հետքերը (ինչ խոսք, դրանցից Շուշիում շատ կան): Ավերված շենքեր, կիսաքանդ մզկիթը, չասֆալտապատված ճանապարհները, միևնույն ժամանակ հրաշք բնությունը,Զոնտիկը և այլն:
Նկարներից բացի կար տեղեկություն այն մասին, որ Շուշիի <<Օկուպացիայի>> պատճառով մոտ 500 խաղաղ բնակիչ է զոհվել, 600 բնակիչ վիրավորվել է, հազարավոր մարդիկ անտուն են մնացել և այլն, որոնք իհարկե իրականությաննը չեն համապատասխանում: Հետաքրքիրն այն է, որ նյութի մեջ չկար տեղեկատվություն ադրբեջանական բանակի հարյուրավոր կուրուստների մասին, որոնց նրանք տվեցին Շուշիի ազատագրման ժամանակ:

Ըստ երևույթին այս նյութի քարոզչական հիմնական բովանդակությունը կայանում է նրանում, որ տեսե՜ք, Շուշին քսան տարի է հայերի ձեռքում է, և նրանք չեն կարողանում վերականգնել այս հրաշք, գեղեցիկ քաղաքը: Եթե հայերը չեն կարողանում վերականգնել քաղաքը , ապա նրանց ինչի՞ն է պետք այն: 
Նաև մի հատկանշանական բան. ոչ մի լուսանկարում մարդ չէր երևում: Ըստ երևությոին սրա նպատակը նա է, որ ցույց տան թե մենք չենք կարողանում վերաբնակեցնել Շուշին:
Ըստ էության նմանատիպ քարոզչական նյութերի ասելիքը կայանում է նրանում, որ հայերին պետք չէ Ղարաբաղը, Ղարաբաղը իրենցն է և հենց որ նրանք վերցնեն Ղարաբաղը, դա կծաղկի, կզարգանա...
Հետաքրքիր էր նաև նյութի մեկնաբանությունները տարբեր օգտատերերի կողմից: Շատ էր հանդիպում լացակումած գրառումները. <<Շուշին մերն է, շուտով այնտեղի մզկիթից կլսվի մահմեդականների աղոթքը>> և այլն:
Հիշենք նաև, որ վերջերս մի տեսանյութ էր հրապարակվել, որը էլի կրում էր նմանատիպ քարոզչական բովանդակություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել