Image result for լևոն զուրաբյանՕգոստոսը քաղաքական գործիչների հանգստի ամիսն է: Այս շրջանում գրեթե բոլորը մեկնում են այս կամ այն երկիր հանգստանալու: Հանգստի է մեկնել նաև Ազգային ժողովի ուրախություն ու իշխանությունների ահ ու սարսափ Լևոն Զուրաբյանը:

Տարածված տեղեկությունների համաձայն ՀԱԿ պատգամավորը մեկնել է Թուրքիա: Լրագրողներն այս տեղեկատվությունը փորձել են ճշտել ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանից: Լրագրողների այն հարցին, թե Թուրքիայո՞ւմ է հանգստանում Լևոն Զուրաբյանը, Մուսինյանը, չհերքելով այդ փաստը, պարզապես պատասխանել է. «Նա արձակուրդում է»:

Մուսինյանի պատասխանից բացահայտ երևում է, որ վերջինս ամեն կերպ խուսափում է Զուրաբյանի` Թուրքիայում գտնվելու վերաբերյալ որևէ տեղկատվություն հաղորդել: 
Եթե ՀԱԿ մամուլի խոսնակը չի ցանկանում խոսել վերոնշյալ թեմայից, ապա կա 2 տարբերակ` կամ Հայ ազգային կոնգրեսում ամաչում են իրենց պատգամավորի արարքից, կամ էլ կուսակցությունում, մեկը մյուսից տեղյակ չէ: Քանի որ Մուսինյանը փաստացի ոչ հերքել և ոչ էլ հաստատել է տեղեկատվությունը, կարծում եմ ունենք բավարար հիմքեր բացառելու երկրորդ տարբերակը: Թե ինչքա՞ն պետք է կոնգրեսականները փախչեն լրագրողների հարցերից Լևոն կրտսերի պատճառով, դեռ անհայտ է.... 
Ի դեպ սա առաջին անգամը չէ, որ վերջինս իր գործընկերներին կանգնեցնում է անհարմար իրավիճակի առաջ:

Չի բացառվում նաև, որ Պառլամենտի չարաճճի ակտիվիստը հորդորել է իր գտնվելու վայրի մասին ոչ մի տեղեկություն չհրապարակել:

Դե ինչ... Երևի թե, մինչ մենք այստեղ քննարկում ենք ՀԱԿ խոսնակի մութ պատասխանները, հեռու հեռվում, թուրքական ծովափին պառկած, Զուրաբյան Լևոնը ծրագրում է մարդկության փրկության բանաձևերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել