Image result for мужской символՅուրաքանչյուր չափահաս կին և տղամարդ իրավունք ունի ընտրելու իր սեռը: 
Բայց ինչո՞ւ միայն սեռը, սա ի՞նչ սահմանափակում է: Յուրաքանչյուր չափահաս կին և տղամարդ իրավունք ունի ընտրելու իր օրգանական գոյաձևը՝ խո՞տ են, թե մոլախոտ, ավանա՞կ են, թե այծ, շո՞ւն են, թե կատու, կամ գուցե անձրևաորդ են, երիզորդ, միաբջիջ: Գուցե կան վիրուսի ճամփորդական կյանքի մասին երազողներ... Չի բացառվում՝ ոմանց ընտրությունը կանգ առնի ավելի հետաքրքիր օրգանական մարմինների վրա: Թող ընտրեն, մի կյանք են ապրում: 


Պետք է հուսալ, որ հեռու չէ այն ժամանակը, երբ հոգեբուժարանների դռները կբացվեն, և ազատ կարձակվեն բոլոր նապոլեոններն ու կլեոպատրաները, նրանց մեջ , բնականաբար, կլինեն կին նապոլեոններ և տղամարդ կլեոպատրաներ: 

Մտքիս շարունակությունից վախեցա, որդեն կատակի նման չէր, ուղղակի կանգ առա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել