Ըստ ՄԱԿ-ի տվյալների, աշխարհում արտադրվող սննդի մեկ երրորդը թափվում է, որը կազմում է մոտ 750 միլիարդ դոլար: ԱՄՆ-ում արտադրված սնունդի 40%-ը երբեք չի օգտագործվում: Ամեն տարի Միացյալ Նահանգներում դեն է նետվում 165 միլիարդ դոլլարի սնունդ: Սա բավարար է` լցնելու համար 730 ֆուտբոլի ստադիոն: 
Բայց տեսեք` ինչ են արել անգլիացիները: Միացյալ Թագավորության 2-րդ ամենամեծ սուպերմարկետների ցանցը` Սեյնսբուրին, 2013թ. հունիսից սկսած` իր խանութներում մնացած սնունը կամ նվիրաբերում է, կամ վերամշակում, կամ էլ վերածում վառելիքի: Այն սնունը, որը չի գտնվում բարվոք վիճակում` կարիքավոր մարդկանց նվիրաբերելու համար, վերամշակվում է որպես անասնակեր և տրվում ֆերմերներին: Իսկ մնացյալ սնունդը վերածվում է բիո մեթան գազի, որի շնորհիվ ամեն տարի կարելի է ջեռուցել 2500 տուն, ինչպես նաև` տվյալ սուպերմարկետի մասնաճյուղը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել