Տղամարդկանց մեծամասնությունը կարծում է, որ կանանց գրավող միակ գործոնը փողն է, սակայն բազմաթիվ հետազոտություններն ապացուցեցին, որ կանանց ու տղամարդկանց հարաբերություններում ամեն ինչ այնքան էլ հասարակ չէ: Փրինսթոնի «Opinion Research Corporation» փորձագետները 21-54 տարեկան ամերիկուհիների շրջանում ավելի քան 2 ուղիղ հարցում են կատարել:
Պարզվեց, որ կանայք բնավորությունն ու անձնային տվյալներն ավելի բարձր են դասում, քան ֆիզիկական գրավչությունը: Օրինակ` կանանց 13%-ը հայտարարել է, որ ծանոթանալիս ուշադրություն է դարձնում տղամարդկանց մկաններին, իսկ ազնվությունը հետաքրքրում է 66%-ին:
Ահա այն որակները, որոնք կինը ցանկանում է տեսնել իր տղամարդու մեջ:

Հավատարմություն. 10-ից 8 կին հայտնել է որ հավատարմությունը գլխավորն է, որ պետք է տղամարդն ունենա: Ցուցադրեք ձեր սերն ու կապվածությունը ձեր ընտրյալին:
Հուսալիություն. 4-ից 3-ը գտնում են, որ փնտրում են տղամարդ, որը կատարում է իր պարտականությունները և հետևողական է այդ հարցում: Պարզվում է` կանայք պատասխանատու տղամարդկանց համար խենթանում են:
Բարություն. երիտասարդ կանանց առաջվա պես գրավում են «վատ տղաները», իսկ ավելի հասուն կանանց բարությունը, հատկապես բարությունն է հուզում, քանի որ այդ հատկությունը վստահություն է ներշնչում: Այլ խոսքով, եթե դուք մատուցողուհուն լավ եք վերաբերվում, ապա ձեր ընկերուհին կմտածի, որ իր հետ նույնպես բարի և ուշադիր կլինեք:
Հումորի զգացում. ցանկացած բարդությունների, խնդիրների վրա ծիծաղելու հատկությունը պարզապես անհրաժեշտ է: Եթե կարողանաք ծիծաղեցնել ձեր ընկերուհուն, ապա երկրորդ հանդիպումը հաստատ կկայանա:
Ինտելեկտ. պարզվում է, կանանց հետաքրքրում են հետաքրքիր, հարուստ ինտելեկտով տղամարդիկ, որոնց հետ ամոթ չէ մարդամեջ դուրս գալը: Բացի այդ, այն տղամարդիկ, որոնք խնդրի լուծումն իրենք են ստանձնում, օգնում են կանանց ապահով զգալու: Իսկ տղամարդիկ, որոնք անընդհատ կատարելագործվում են, երբեք ձանձրալի չեն լինում:
Ուշադրություն. ուշադիր եղեք, լսեք ձեր ընտրյալին: Կինն իրեն հարմարավետ ու ապահով է զգում, երբ գիտի, որ տղամարդն իր սմարթֆոնը մի կողմ է դրել իրեն լսելու համար: Կախարդական հնչողություն ունեն` «Ես քեզ լսում եմ: Պատմիր ինձ ամեն ինչ» խոսքերը:
Ռոմանտիկա. յուրաքանչյուր կին նուրբ զգացմունքերի մասին երևայական թռիչքներ ունենում է, որոնք նրան հնարավորություն են տալիս մոռանալու ամեն ինչ ու սիրելի մարդու հետ վայելելու այդ առանձնությունը:
Ոճի զգացողություն. տղամարդու հագնվելու կերպն անդրադառնում է կնոջ վրա: Կանանց դուր են գալիս այն տղամարդիկ, որոնք գիտեն հագնվել, չնայած այսօր այդ որակը Հայաստանում հետ է զարգանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել