Image result for զինվորԹալինի գումարտակի պայմանագրային զինծառայողներն իրականացնելու են Ապարանի գումարտակի հետ հերթափոխն` ըստ նախատեսվածի: Ինչպես քիչ առաջ հայտնեցին գումարտակի պայմանագրային զինծառայողների ներկայացուցիչները` մոտակա ժամերին Թալինից հերթափոխն կուղեվորվի դիրքեր: Տղաները պնդում են, որ ոչ մի ֆինանսական խնդիր չի կարող գերակա լինել քան հայրենի սահմանների պաշտպանության սրբազան գործը և կոչ են անում չխաղարկել կենցաղային մակարդակի հարցը` այլ նպատակներով:

Իր հերթին` պաշտպանության նախարարությունը կրկին վերահաստատում է, որ գումարտակում ծագած ֆինանսական խնդիրը գտնվում է իր ուշադրության կենտրոնում և մոտակա ժամանակները կստանա իր լուծումը: Որևէ հաստիքային աշխատավարձի կրճատում չի եղել: Որոշ լրատվամիջոցների կողմից բարձրացած աղմուկն անհիմն է ու սին, որը շահարկվում է որոշ ԶԿՄ-ների կողմից՝ վարկաբեկելու պաշտպանության նախարարությունը: Հայկական բանակը բաց է հասարակության առջև և բոլոր խնդիրները մշտապես գտնում են իրենց լուծումը, իսկ որևէ ֆինանսական կամ այլ խնդիր չի կարող ստվերել Հայկական բանակի սուրբ առաքելությունը

Հիշեցնեմ, որ ըստ որոշ լրատվամնիջոցների` «Թալինի գումարտակի պայմանագրային զինծառայողները արդեն մի քանի օր է` բոյկոտում են` հրաժարվելով դիրքեր բարձրանալ: Պայմանագրային զինծառայողները հրաժարվում են փոխարինել Ապարանի վաշտի պայմանագրային զինծառայողներին, քանի որ կրճատվել է իրենց աշխատավարձը. այն 150 հազար դրամից դարձել է 110 հազար դրամ: (Ապարանի գումարտակի զինվորները պետք է հուլիսի կեսերին իջնեին դիրքերից և նրանց պետք է փոխարինեին Թալինի գումարտակի պայմանագրային զինծառայողները): Դատելով ստեղծված իրավիճակից, Ապարանի վաշտի պայմանագրային զինծառայողներն այդպես էլ չեն իջել, քանի որ նրանց փոխարինող չկա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել