Ըստ մեր՝ դեռևս չճշտված տեղեկությունների «Արայ» խանութների ցանցի ինքնասպան եղած տիրոջ տանը այս պահին գտնվում են ոստիկաններ և սպեցնազ: Մեր տեղեկություններով՝ խնդիրը զոհվածի երեխային է վերաբերում, որին ցանկանում են տանել հոր ընտանիքից: Այս պահին «Էպիկենտրոնի» լրագրողը նույնպես գտնվում է տան դիմաց, իսկ նրա աշխատանքներին խոչընդոտում են ոստիկանները, մեր լրագրողի զանգին Աշոտ Ահարոնյանը խոստացել է հարթել խնդիրը, բայց ո՛չ իմ, ո՛չ էլ մեր լրագրողի հարցերին այլևս չի պատասխանում: Հարգելի ոստիկանություն, շատ էլ որ մեր ազգանունը Շամշյան չի և ուղիղ կապ չունենք ձեր հետ: Լրագրողի աշխատանքներին խոչընդոտելը հանցագործություն է!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել