Օգոստոսի վերջին կսկսվեն «Ֆուլ հաուս» սիթքոմի երրորդ եթերաշրջանի նկարահանումները։ Նախագիծը «Արմենիա TV»-ի եթերում կլինի սեպտեմբերի 14-ին։ BlogNews.am-ի հետ զրույցում նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, որոշ բացահայտումներ է արել։

Դերասանական կազմում որոշ փոփոխություններ են եղել. Դավիթ Աղաջանյանի և Լիլիթ Հարոյանի կերպարների՝ Եվայի և Տիգրանի սցենարական գծերն ավարտվել են, փոխարենը՝ սիթքոմում երեք կերպար կավելանա։ Մենչը, ով առաջին եթերաշրջանում ներկայացել էր որպես անշարժ գույքի գործակալ, այս եթերաշրջանում կրկին խաղալու  է սիթքոմում, այս անգամ՝ նրա կերպարը շարունակական է լինելու։ Կլինեն նաև

Պարտադիր չէ, որ բոլորին մարդիկ ճանաչեն։ Կա աղջիկ, որին չեն ճան նոր դերասանուհիներ։ «Պարտադիր չէ, որ հանրությունը ճանաչի նրանց, արդեն ընտրել ենք մի աղջկա, ով ծանոթ չէ հեռուստադիտողներին, ևս մեկ դերասանուհու ընտրությունն այժմ քննարկման փուլում է»,- հայտնեց Մենչը։

Պրոդյուսերից տեղեկացանք, որ նոր եթերաշրջանում հերոսների վարձակալած բնակարանի 1 տարին լրանում է. թե ինչպես է ստացվում, որ նրանք մնում են վարձակալած բնակարանում, ի՞նչ նոր խնդիրներ են առաջանում և զարգացումներ լինում, կիմանաք սեպտեմբերի 14-ից։)

Նոր սաունդթրեք սիթքոմը չի ունենա, քանի որ, ըստ Մենչի,  մարդիկ սիրում, հիշում և երգում են նախորդը։ «Հնարավոր է ինչ-որ փոփոխություններ լինեն, նոր տեսահոլովակ նկարահանենք, սակայն բուն երգը նույնն է լինելու»,- նշեց նա։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել