«Պակասել են ինչպես ամուսնությունները, այնպես էլ՝ ամուսնալուծությունները. ԱՎԾ»

Այս վիճակագրության մեջ հուսադրողը՝ ամուսնալուծությունների նվազումն է,ընդ որում զգալի տոկոսով,քանի որ գաղտնիք չէ,որ վերջին ժամանակներում շատ վատ ՛՛ավանդույթ՛՛ է դարձել երիտասարդների մոտ ՛՛ընտանիք՛՛ հասկացության հանդեպ անլուրջ վերաբերմունքը:Թեթևամտորեն ամուսնանում են և շատ հեշտությամբ բաժանվում,կարծես միայն ճոխ կամ կրեատիվ հարսանիք անելու խնդիր դրած լինեն իրենց առջև՝շրջապատին ինչ-որ բան ապացուցելու,իրենց ցուցադրելու համար դժբախտացնում են դիմացինին,երեխային դարձնում իրենց ամբիցիաների և միմյանց հետ հարցեր պարզաբանելու խաղալիք:Վերջերս մի երիտասարդ աղջկա հետ էի զրուցում:Պարզվեց, հինգ ընկերուհիներն էլ ամուսնացել ու հերթով բաժանվել են՝մեկը 3 ամիս,մյուսը՝ կես տարի,երեքը՝ երեխա ունենալուց հետո:Ու բոլորն էլ ինչ-որ խրթին հարցերի պատճառով:Ու չես հասկանում՝ երբ եկեղեցում ՛՛տեր եմ՛՛,՛՛հնազանդ եմ՛՛ են երդվում,ինչպես են ընկալում դրա իմաստը,թե ընդհանրապես չեն էլ հասկանում այդ խոսքերի կարևորությունը,իրենց համար ավելի կարևոր է հարսանեկան զգեստի ճոխութունը,իրենց դիմահարդարումը,հարսանիքի նկարներով էջը ողողելը և տափակ ու անիմաստ բացականչություններով միմյանց գովերգելը,մեկը մյուսին իր հարսանեկան ճոխություններով ՛՛տրաքացնելը՛՛:Իսկ հաջորդ օրվանից նոր իրողության մեջ միմյանց և ընտանիքի մյուս անդամների հանդեպ փոխադարձ պատասխանատվության,փոխադարձ զիչողության անհրաժեշտության ընկալումը որպես ընտանեկան երջանկության պարտադիր պայման չըմբռնելը բերում է ձնակույտի նման սխալ հարաբերությունների արագընթաց ձևավորմանը և ի վերջո անհանդուրժողական կեցվածքով մեկը մյուսին չհասկանալով հարաբերությունների վերջնական անփառունակ ավարտին:Բայց այստեղ էդքան երիտասարդության սխալը չի,քանի որ նրա գիտակցության մեջ բոլոր տեսակի ինֆորմացիոն դաշտերում սխալ աշխարհընկալում են սերմանում,որպես անհատ և որպես կոլեկտիվի անդամ կեղծ գաղափարախոսությամբ տանում,երիտասարդը չի կարողանում իրեն տենսել ու պատկերացնել ամբողջի մի մասնիկ,այլ հակառակը,ամեն կերպ խրախուսվում է անառողջ էգոիզմը,եսակենտրոնությունը,ուրիշների հաշվին սեփական շահերի առաջ տանելը որպես նորմա ընկալելը,ադյունքում ստանում ենք ինքնահավան,ամենագետ,էգոիստ ու չհավան երիտասարդ,որը նույնիսկ անկարող է մեծերի խորհուրդները ընդունել:Մեղքի մեծ բաժին ունեն նաև ծնողները,հատկապես մամաները,որոնք իրենց աղջիկներին ուղղակի դարձնում են ուրիշի տունը քանդող գործիք՝չգիտակցելով ,որ դրանով նրան նույնպես դարձնում են դժբախտ և այդ ամենը՝սեփական ամբիցիաներին հագուրդ տալու համար,իրենց ՛՛չվայելածը՛՛ աղջկան դասավորելու հիվանդագին ձգտումով:Միայն թե հարց է առաջանում,որ բաժանեց նրան,դարձրեց բախտի խաղալիք,ինչքանով երջանկացրեց? չի կարելի,անընդունելի է միայն բարեկեցության ապահովման մոլուցքով տարված երիտասարդներին դարձնել անհոգիի,հաշվենկատ ու անկարեկից մարդ,դա բումերանգի նման վերջում իրեն է գալու,ինքն է՛՛վայելելու՛՛ ծնող չհարգող երեխայի անտարբերության դաժան ապրումները:Այս ամենը գալիս է դարերից եկած իմաստուն ավանդույթները անտեսելու,դրանք դրսից կործանիչ գաղափարախոսությամբ մեր երիտասարդների մեջ ջնջելու պատճառով,մենք հետզհետե կորցնում ենք ոչ միայն մեր ազգային դեմքը,այլ նաև մարդկային կերպարը,որի կորուստը ամենագլխավոր նպատակն է մարդկությունը կործանելուն ուղղված հրեշավոր ծրագրում: Զգոն լինենք,չկորցնենք մեզ ավանդված համամարդկային արժեքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել