Հրապարակ թերթի մոտ ոչինչ չի փոխվում՝ ամեն ինչ առաջվա նման վատ է: Այնքան վատ, որ պատկերացնելն անգամ զուտ մարդկայնորեն սարսափելի է: Բայց դա չէ կարևոր: 
Ընկերներ, լավ հիշեք՝ «Օրինաց երկիր» կուսակցությունը եղել է, կա ու կլինի: Իսկ ժողովրդի անունից դադարեք հայտարարություններ անել: Դուք ի՞նչ գիտեք ժողովրդի տեղը, քանի անգամ եք էդ ձեր տաք սենյակներից դուրս եկել ու գնացել Հայաստանի որևէ հեռավոր գյուղ, հանդիպել մարդկանց, որ հիմա էլ լուրջ դեմքով ենթադրում եք՝ ժողովուրդն ում է ընդունում, ում՝ ոչ: Հայաստանում գյուղ ու քաղաք չկա, որտեղ ՕԵԿ-ն առնվազն 10 անգամ չի եղել: Իսկ ժողովրդի վստահությունը կուսակցության նկատմամբ արտահայտվում է համապետական ընտրություններում: Չե՞ք մոռացել չէ, որ վերջին 5 խորհրդարանական ընտրություններում Օրինաց երկիրն անընդմեջ հաղթել է: Հետևաբար ավելի կոռեկտ կլինի զերծ մնալ նմանօրինակ գնահատականներ տալ՝ այն էլ հարյուր հազարավոր մարդկանց անունից:
Հետո, թերթ սևացնելով չի միայն: Մի քիչ բովանդակությանն էլ ուշադրություն դարձրեք: Երբ գրում եք. «տարածած հաղորդագրություններում անգամ «Հայկական վերածնունդ» են գրում»: Ներողություն, իսկ ի՞նչ գրենք: Եթե Հայկական վերածնունդը նիստ է գումարում, միջոցառում կազմակերպում, կամ հանդիպում ունենում, ապա պաշտոնական հաղորդագության մեջ, հետաքրքիր է, ու՞մ անունը գրենք: Միգուցե ակնկալում եք ձեր անունը տեսնել հաղորդագրություններում: 
Իսկ ինչ վերաբերում է Հայկական վերածննդի հետ Արա Աբրահամյանի կապին: Մի քանի անգամ արդեն հերքել ենք դա: Պարզապես ուզում եմ հասկանալ՝ եթե նույն բանը մի 570 անգամ գրեք, ապա ի՞նչ, ըստ ձեզ, լուրը կսկսի ճշմատություն դառնալ, ու հայ հանրությունը կուրորեն կհավատա դրան: Իհարկե ոչ: 
Հասկանում ենք, որ Հայկական վերածնունդ հասարակական-քաղաքական միավորման օր-օրի ուժեղացումը տեղը տեղին անհանգստացնում է որոշ շրջանակների, սակայն հուսով եմ, որ քարավանի և շների պատմությունը լավ գիտեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել