Հոլոգրամները հրաշալի են։ Դրանց միջոցով մեր սիրելի հերոսները կարող են եռաչափ պատկերով հայտնվել մեր առաջ նույնիսկ, եթե հազարավոր կիլոմետրեր հեռու են գտնվում մեզնից, ինչպես երբ Սթիվեն Հոքինգը Լոնդոնում գտնվող իր հարմարավետ տնից հայտնվեց Սիդնեյում, որտեղ նա հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա հոլոգրամի տեսքով ելույթ ունեցավ բեմից։
Այժմ մենք նույնիսկ կարող եք դիպչել 3D հոլոգրամներին, ի շնորհիվ ճապոնացի հետազոտողների, ովքեր ուլտրաարագ լազերների միջոցով փոքրիկ հոլոգրամներ են ստեղծում, որոնք հնարավոր է ֆիզիկապես զգալ, և որոնք արձագանքում են մարդու հպումներին։
Ինչպես երևում է, առանց մեծ ջանքերի, դու կարող ես հոլոգրամներ ստանալ նույնիսկ տանը։ Դրա համար անհրաժեշտ է պարզապես մի քանի պարզ առարկա.

♦ Սովորական թուղթ
♦ CD սկավառակի տուփ
♦ Կպչուն ժապավեն կամ սուպերսոսինձ
♦ Գրիչ
♦ Մկրատ
♦ Դանակ, կամ ապակի կտրող սարք
♦ Սմարտֆոն

Նախ անհրաժեշտ է հավասարասրուն սեղան նկարել թղթի վրա ու կտրել այն։ Այնուհետև վերցնել սկավառակի տուփն ու դրա եզրերը հանել, թուղթը տեղադրել սկավառակի տուփի թափանցիկ պլաստիկի վրա ու դրա չափերով կտրել պլաստիկը։ Կտրել ևս 3 այսպիսի սեղաններ և ամրացնել դրանք բաց ծաղկամանի տեսքով։
Այնուհետև տեղադրել այն սմարթֆոնի էկրանին և հոլոգրամներ արտացոլող տեսանյութ միացնել։ Ահա և վերջ. կարող եք տեսնել 360 աստիճան վիզուալ անիմացիան։
Տե՛ս տեսանյութը.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել