Կան որոշակի բառեր, որոնք բացի իրենց բուն իմաստից նաև վերացական իմաստ են ձևավորել հանրության գիտակցությունում։ 20-րդ դարում այդ շարքը հարստացավ և մի բառակապակցությամբ՝ դավադրության տեսություն ասվածով։ Այս որակումը օգտագործվում է, երբ ի հայտ է գալիս ինչ-որ մի մեղադրանք/բացահայտում, որը չի ամրագրված որևէ հավաստի փաստերով և ապացույցներով։
Մեր օրերում շատ մարդիկ են տարված դավադրությունների տարբեր տեսություններով, իսկ ոմանք անգամ ստեղծում են դրանք՝ ապահովելով դրանք հետաքրքիր ու տարօրինակ փաստարկների քողով։ Ստորև կներկայացնեմ Ձեզ 10 ամենաուշագրավ դավադրության տեսություններն ու դրանք կերտողներին։
1. Ֆիլ Շնայդեր. «Այլմոլորակայինները՝ մեր մեջ»
Ֆիլ Շնայդերը 1995 թվականից սկսած ակտիվորեն հայտարարություններ է տարածում մարդկության ու այլմոլորակային քաղաքակրթությունների շփումների վերաբերյալ՝ Երկիր մոլորակի վրա։ Նա պնդում էր, որ եղել է ավագ ինժեներ-շինարար, ով պատասխանատու էր ԱՄՆ տարածքով մեկ կառուցվող գաղտնի ռազմական բազաների շինարարության համար, և նա հաստատ գիտի, որ դեռ 20-րդ դարի սկզբից ակտիվ շփումներ են եղել այլմոլորակայինների հետ, որոնք մինչ օրս գաղտնի են պահվում հանրությունից։ 1979 թվականին Շնայդերը կապված է եղել Նյու Մեքսիկո նահանգում գտվող ստորգետնյա բազայի շինարարության հետ։
Շնայդերի խոսքով, շինարարական աշխատանքների ընթացքում նրանք հայտանաբերել էին հսկայամարմին մոխրագույն այլմոլորակայինների բույն։ Հայտնաբերելով բույնը՝ նա տեղազննել է այն և «հրապարակներից» մեկում բախվելով այլմոլորակայինի՝ տեղում գնդակահարել է նրան։ Ի պատասխան՝ մեկ այլ այլմոլորակային շոշափել է իր փորը և այնտեղից լազերային ճառագայթ է արձակել, որը զրկել է Շնայդերին ձեռքի երեք մատներից։ Ըստ մեր «հերոսի»՝ դրան հետևել է ստորգետնյա ճակատամարտ այլմոլորակայինների դեմ, որի ժամանակ զոհվել է 66 զինվորական, իսկ իրեն փրկել է զինվորներից մեկը, ով դուրս է բերել նրան երկրի մակերես։
Շարունակելով իր վարկածը՝ Շնայդերը պնդում էր, որ դեռևս 1954 թվականին ԱՄՆ-ը պայմանավորվածություն է ձեռք բերել այլմոլորակային 3 ռասսաների հետ, բայց այլմոլորակայինները խաբել են ամերիկյան ղեկավարությանը և դավադրաբար ներթափանցել են մարդկային հասարակություն։ Ըստ նրա՝ այսպես կոչված «Նոր Համաշխարհային Կարգը» այլմոլորակայինների կազմած ծրագիրն է, որն ի վերջո պետք է նրանց բերի համաշխարհային իշխանություն, իսկ հետո անցնելու են մարդկության ոչնչացմանը և անթաքույց կերպով Երկիր մոլորակի զավթմանը։ Ըստ նրա՝ այլմոլորակայինների համար մարդկությունը զուտ ռեսուրսների աղբյուր է, այդ թվում նաև մարդկային մարմինը, որից նրանք ինչ-որ դեղեր են պատրաստում իրենց համար։
Շնայդերն ասում էր, որ հայտնի են 9 այլմոլորակային ռասսաներ, որոնք գետնի տակ են ապրում և թշնամաբար են տրամադրված մարդկանց հանդեպ։ Ըստ նրա՝ պետությունների ղեկավարությունները գիտեն այս վտանգի մասին և ակտիվ պայքարի մեջ են՝ գաղտնի պատերազմ է գնում։ Սակայն այս տեսության մեջ հետաքրքիր է նաև այն, որ ըստ նույն Շնայդերի, գոյություն ունեն նաև դաշնակից այլմոլորակային ռասսաներ, իսկ ըստ նրա հաշվարկների՝ ԱՄՆ բյուջեի 28 տոկոսը ծախսվում է ստորգետնյա ռազմաբազաների կառուցման համար։
Այնուամենայնիվ, Շնայդերի դավադրության տեսությունը հերքվում է արդեն իսկ նրա այն պնդումով, որ 1993 թվականին Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնում (2001 թվականին ոչնչացված երկու երկնաքերերում) կատարված ահաբեկչությունն իրականում ստորգետնյա ատոմային պայթյունի հետևանք է։ Ի դեպ, Շանյդերի դին հայտնաբերվել է նրա բնակարանում 1996 թվականի հունվարին։
2. Ջորջ Բուշ (Աստվածաբան). «Քրիստոնեական սիոնիզմ»
Միանգամից տեղեկացնեմ, սա այն Ջորջ Բուշ(երը) չէ։ՃՃՃ Այս Բուշն ապրել է 1796-1859 թվականներին ու ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի պապիկի պապիկի եղբայրն է։ Նա եղել է «Քրիստոնեության վերականգնում» շարժման հիմնադիրներից մեկը, որը բավականին պոպուլյար էր 19-րդ դարում և ենթադրում էր, որ հրեաները պետք է վերադառնան Սուրբ հող։ Այս նախաձեռնությունը ենթադրում էր, որ աշխարհասփյուռ հրեաները պետք է ունենան ազգային գաղափարախոսություն, որպեսզի կարողանան վերադառնալ Իսլայել ու Հուդայի երկիր, ինչը կանխորոշված էր Աստվածաշնչում։ Բուշի տեսությունը, զարգացնելով այս միտքը, հանգել է այսպես կոչված «Քրիստոնեական սիոնիզմին»։
1844 թվանին, երբ Բուշը դասավանդում էր Նյու Յորքի Հրեական համալսարանում, նա հրապարակեց մի գրիք, որը կոչվում էր «Հին մասունքներ. Իսրայելը վերածնվել է»։ Գրքում նա դատապարտում էր օտարների լուծն ու ստրկությունը, որը բերեց Իսրայել պետության վախճանին։ Նա կոչ էր անում հրեաների բարձրացման, որը պետք է արդյունքում հանգեցներ նրանց վերադարձին Սուրբ հող։ Այնուամենայնիվ, Բուշի ամենավիճահարույց աշխատությունը «Մուհամմեդ՝ իսլամի և Սարացինների կայսրության հիմնադիրը»-ն էր։ Սա առաջին ամերիկյան աշխատությունն էր, որտեղ խոսվում էր Մուհամմեդի կենսագրության մասին։ Ընդ որում, գրքում Բուշը որակում էր Մուհամմեդին որպես «անսահման հմայքի տեր հիանալի մարդ», բայց միևնույն ժամանակ նա կասկածի տակ էր դնում գրեթե ամեն ինչ՝ Մուհամմեդի կյանքի և իսլամի պատմությանը վերաբերող։
Գրքում ակնհայտ երևում է, որ Բուշը շատ թույլ պատկերացումներ է ունեցել Մուհամմեդի ժամանակաշրջանում քրիստոնեության ունեցած դերի մասին, իսկ գիրքը երկար ժամանակ արգելված է մնացել։ 2004 թվականին եգիպտական մուֆտիների ձեռքն ընկավ գրքի կրկնօրինակը, ինչի արդյունքում հակաամերիկյան հսկայական ալիք բարձրացավ՝ այնքան լուրջ, որ արդյունքում Ամերիկյան պետդեպարտամենտը ստիպված էր հայտարարություն տարածել, որ այդ ժամանակ ԱՄՆ նախագահ Բուշը ոչ մի կապ չունի իր նախնու կողմից գրված այդ գրքում հնչած տեսակետների հետ, և նա մեծ հարգանք է տածում համաշխարհային այս կրոնի նկատմամբ։
Շարունակելի...
Նյութի աղբյուր՝ http://desicdenicblog.blogspot.com/2012/11/10-1.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել