Կյանքի ամենամեծ առեղծվածներից մեկը մահվան գործընթացն է։ Ոչ ոք չգիտի, թե ինչ է տեղի ունենում մահվանից հետո, սակայն կյանքի վերջին պահերը միշտ լցված են անկեղծությամբ։ Կյանքի վերջին վայրկյաններին մահացողների արտասանած բառերն արտացոլում են այդ պահին նրանց ունեցած մտքերն ու զգացմունքները։ 
Ստորև ներկայացնում ենք հայտնի մարդկանց մահվանից առաջ արտասանած վերջին բառերը, որոնք վերցվել են Ուիլյամ Բրամսի «Ազնվական մարդկանց վերջին բառերը. պատմության ավելի քան 3500 ականավոր մարդկանց վերջին բառերը» գրքից։

Էդվարդ Մունկ

էդվարդ Մունկ

1. Իտալացի աշխարհառչակ նկարիչ Ռաֆայելի արտասանած վերջին բառերն էին՝ պարզ ու հասարակ.

Երջանիկ եմ։

2. Ֆրենկ Սինատրան մահացավ ՝ «Ես պարտվեցի» բառերն արտասանելով։

3. Ջորջ Օրվելի արտասանած վերջին բառերն էին. «Հիսուն տարեկանում, բոլորն ունեն այն դեմքը, որին արժանի են»։
Նա մահացավ 46 տարեկան հասակում։

4. Փիլիսոփա Ժան Պոլ Սարտրը նայեց Սիմոնա դը Բովուարին ու ասաց. «Շատ եմ սիրում քեզ, իմ թանկագին Բովուար»։

5. Լեոնարդո դա Վինչին կյանքի վերջին վայրկյաններին արտասանեց. «Ես վիրավորել եմ Աստծուն ու մարդկությանը. իմ աշխատանքը չի հասել այն որակին, որին պետք է հասներ»։

6. Երբ 84-ամյա Բենջամին Ֆրանկլինը անկողնում մահամերձ պառկած էր, նրա դուստրը նրան խնդրեց փոխել իր դիրքը, այնպես որ վերջինս կարողանա ավելի հեշտ շնչել։ Ֆրանկլինի վերջին բառերն էին. «Մահացող մարդն արդեն ոչինչ չի կարող հեշտությամբ անել»։

7. Վլադիմիր Նաբուկովը նաև միջատագետ էր ու հատկապես հետաքրքրվում էր թիթեռներով։ Նրա վերջին բառերն էին. «Թիթեռն արդեն թռչում է»։

8. Երբ Իսահակ Նյուտոնը մահանում էր, նա ասած.

Չգիտեմ աշխարհն իմ մասին ինչ է մտածում, սակայն ինձ համար ես պարզապես մի տղայի նման էի, ով խաղում էր ծովափին ու ինքն իրեն ժամանակ առ ժամանակ զվարճացնում՝ սովորականից ավելի հարթ խճաքար ու ավելի գեղեցիկ խեցի գտնելով, մինչ ճշմարտության ամբողջովին չբացահայտված հսկայական օվկիանոսը ծփում էր նրա առաջ։

11. Ալֆրեդ Հիչքոքը մահանալիս շշնջացել է. «Մարդը երեբեք չգիտի, որն է ավարտը։ Նա պետք է մահանա, որպեսզի իմանա, թե ինչ է պատահում դրանից հետո. չնայած կաթոլիկներն իրենց հույսերն ունեն»․։

12. Վլադիմիր Լենինի վերջին բառերն էին. «Այ քեզ շուն»։ Նա ասաց այս բառերը այն շանը, որը նրան մահացած թռչուն էր բերել։

13. Սըր Ուինսթոն Չերչիլի վերջին  բառերն էին. «Այս ամենն ինձ ձանձրացրել է»։

14. Էմիլի Դիքենսոնի վերջին բառերն էին. «Ես պետք է գնամ. մշուշը բարձրանում է»։

15. Սթիվ Ջոբսի քույր Մոնայի պնդմամբ «Apple»-ի հիմնադրի  վերջին բառերն էին, «Օ՜ ուաու, օ՜ ուաու, օ՜ ուաու»։

16. Օ Հենրին մահանալուց առաջ ասաց. «Վառեք լույսերը, ես չեմ ուզում տուն գնալ մթության մեջ»։

17. Զիգմունդ Ֆրեյդի վերջին բառերն էին. «Այժմ միայն տանջանք»։

18. «Բոլորն էլ պետք է մահանան, բայց ես միշտ հավատացել եմ, որ իմ դեպքում բացառություն կլինի։ Հիմա ի՞նչ»։ Ուիլյամ Սարոյան

19. Մահանալուց առաջ Թոմաս Էդիսոնն արտասանեց. «Օ՜ որքան գեղեցիկ է այնտեղ»։

20. Ջորջ Հարիսոն. 

Սիրեք միմյանց։

21. Բոբ Մարլիի վերջին խոսքերն էին. «Փողը չի կարող գնել կյանքը»։

22. «Մահվան համն իմ շուրթերին է։ Ես ինչ-որ բան եմ զգում, որն այս աշխարհից չէ». Մոցարտ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել