Խոյ

Աստղերն այսօր Ձեզ խորհուրդ են տալիս չտրվել էմոցիաներին և ամեն մի որոշում սթափ վիճակում կայացնել: Սրանից բացի` կհիշեք Ձեր նախկին ծանոթներին ու կորոշեք կապ հաստատել նրանց հետ: Սակայն օրն այնքան լարված կանցնի, որ նորից կմոռանաք նրանց մասին: Երեկոյան հաճելի հեռախոսազրույց կունենաք:

Ցուլ

Գործնական հնադիպումների ժամանակ առավելագույնս զգոն եղեք: Կանխավ խոստումներ մի տվեք ու առանց մտածելու մի համաձայնեք և ոչ մի գայթակղիչ առաջարկի: Երեկոն ամփոփեք ընկերական միջավայրում:

Երկվորյակներ

Աստղերը ձեզ անմոռանալի օր են կանխատեսում: Մռայլ եղանակը ոչ մի կերպ չի ազդի ձեր տրամադրության վրա: Համադասարանցիների հետ հանդիպումը քաղցր վերհուշ կարթնացնի Ձեր մեջ: Երեկոյան օրվա ընթացքում կուտակված դրական էներգիան մոռացնել կտա հոգնածություն մասին:

Խեցգետին

Մռայլ օր է սասվում : Առավոտը կսկսվի տրամադրության անկումով և խորը ընկճախտով: Այս ամենին կգումարվի միջավայրի անտարբերությունը: Բայց, այնուամենայնիվ, մի մոռացեք, որ բոլոր խնդիրներն ի վերջո հաղթահարելի են:

Առյուծ

Օրը կուրախացնի նրանց, ովքեր կկարողանան կենտրոնանալ կոնկրետ գործերի վրա: Հնարավոր է  նոր աստիճան ամրագրեք ձեր գործունեության մեջ: Գտեք ժամանակ խոսելու համար նրանց հետ, ովքեր ցանկանում են ձեզ հետ համագործակցել կամ ում հետ ընդհանուր  հետաքրքրություններ ունեք: Գաղափարները ու առաջարկները, որոնք այսօր կլինեն, ապագայի հաջողության գրավականը կարող են դառնալ:

Կույս

Մի ծուլացեք: Էներգիան բավարարում է մեծ գործերի արարման համար: Լավ օր է ստեղծագործական մոտեցում ցուցաբերելու համար: Եթե կան որոշ  նախագծեր, օրիգինալ գաղափարներ, արագորեն կյանքի կոչեք ամեն ինչ:  Ձեզ համար արդյունավետ կլինեն զգայական պոռթկումները, որոնք կօգնեն ջրի երես հանել այն, ինչ վաղուց էր կուտակվել: Լավ օր է գիտելիքների համալրման համար: Նվիրեք ձեզ սիրելի զբաղմունքին կամ ինտերնետ շփումներին:

Կշեռք

Օրը կուրախացնի նրանց, ովքեր կկարողանան կենտրոնանալ կոնկրետ գործերի վրա: Հնարավոր է  նոր աստիճան ամրագրեք ձեր գործունեության մեջ: Գտեք ժամանակ խոսելու համար նրանց հետ, ովքեր ցանկանում են ձեզ հետ համագործակցել կամ ում հետ ընդհանուր  հետաքրքրություններ ունեք: Գաղափարները ու առաջարկները, որոնք այսօր կլինեն, ապագայի հաջողության գրավականը կարող են դառնալ:

Կարիճ

Կարող եք համարձակորեն ակտիվություն ցուցաբերել ցանկացած ոլորտում: Ուշադիր հետևեք շրջապատի գործողություններին: Հետաքրքրիր տեղեկատվությունը կարող է  վերածվել  նյութական շահույթի, կարող եք գտնել նոր համակիրների ու հովանավորների: Լավ օր է փաստաթղթերի հետ աշխատելու համար: Օրը խոստանում է ոչ միայն մտավոր, այլև ֆիզիկական բեռնվածություն: Երեկոն կարող եք նվիրել ընտանեկան որևէ ավանդույթի կյանքի կոչմանը:

Աղեղնավոր

Բարենպաստ օր է, հատկապես մասնագիտական տեսանկյունից: Դուք աշխատում եք արգասաբեր և արդյունավետ: Հեշտ եք լեզու գտնում տնօրինության և գործընկերների հետ, շահավետ համագործակցություն եք ձեռք բերում, հաջողությամբ կյանքի կոչում ձեր ամենահամարձակ ծրագրերը:

Այծեղջյուր

Խաղաղ օր է: Այն հարմար է նախկինում կազմված ծրագրերը կյանքի կոչելու, թանկարժեք գույքի և փաստաթղթերի հետ կապված բարդ գործերն ավարտին հասցնելու համար: Գործնական հանդիպումներն արգասաբեր ավարտ են ունենում, հնարավորություն է ընձեռվում ազդեցիկ մարդկանց աջակցություն ձեռք բերել: Հնարավոր է առողջության հետ խնդիրներ ունենաք` խնայեք ձեզ: Ցանկալի է խուսափել ալկոհոլային ըմպելիքների օգտագործումից, նախապատվությունը տալ ճիշտ սնունդին:

Ջրհոս

Չեզոք օր է: Գլխապտույտ հաջողություններ, նոր հնարավորություններ չեն սպասվում, սակայն աշխատում եք հանգիստ և արգասաբեր: Լավ են ընթանում վաղեմի դաշնակիցների հետ հանդիպումները. փոխշահավետ համագործակցություն եք ձեռք բերում: Ձեր առջև դրված առաջադրանքները բարդ չեն, դուք կարաղանում եք արագ արդյունքների հասնել:Հնարավոր են դրամական մուտքեր: Երեկոն ցանկալի է անցկացնել հանգիստ մթնոլորտում:

Ձկներ

Ձեզ բնորոշ խանդավառությունն ու նպատակասլացությունն այսօր թույլ են տալիս հասնել լավագույն արդյունքների: Ծանր խնդիրներն օրիգինալ լուծում են ստանում, հասցնում եք միաժամանակ մի քանի գործ անել: Ձեր անհոգությունը ամենավառ տպավորությունն է թողնում շրջապատի վրա: Հարազատների հետ շփումներում չափազանց պահանջկոտ ու կոպիտ եք լինում, սակայն կոնֆլիկտները բացառվում են: Օրվա երկրորդ կեսին հնարարություն կունենաք հանդիպել մի մարդու, ում կարոտում էիք: Բաց մի թողեք` ձեզ լավ նորություններ են սպասվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել