Հիշու՞մ եք, լիքը մանկական խաղեր ունեինք…Հիմա դրանք չկան: Հիմա էլ քաղաքական խաղեր են. «Նախախորհրդարանական», «Հիմնադիր խորհրդարանական>>, «Ոտքի Հայաստան», ոստիկանների հետ բռնոցի`Հանրապետության, Ազատության հրապարակներում, մասամբ երևանյան փողոցներում, պուրակներում…Մի խոսքով խաղեր, նույնիսկ ոչ քաղաքական` ավելի շատ նախադպրոցական, դպրոցական տարրական դասարանների…Խաղեր` բռնոցի, վազոցի, պպզոցի, ոտքի կանգնոցի, քարշ տվոցի…Հա′, պառկոցի` գասպարիավարի…
Զբոսաշրջիկների համար հետաքրքիր տեսարան…Մի խոսքով կլոունադա, գոնե կրկեսը շուտ սարքեին…Երբ Հանրապետության հրապարակում տեսա այդ դարակազմիկ քաղաքական-քաղաքացիական «ակցիաները», ոտքի կանգնածների վազվզոցն ու փողոց փակելու «հաղթական» գործընթացը, չգիտեի ի՞նչ ասեմ, ի՞նչ մտածեմ, ի՞նչ անուն տամ այդ քամուց քշվածներին…
Հավանաբար տեսնելով, որ իրենց միկրո հանրահավաքներին, տարօրինակ ակցիաներին ընդամենը մի քանի հոգի են գալիս, «Ոտքի′ Հայաստանի» անդամները խենթացել ու ընկել են փողոցները, թարսի նման աննախադեպ շոգերն էլ մի կողմից…
Մի խոսքով խելքից պատուհասներ, շոգից խելառվածներ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել