Չեմ կարող չանդրադառնալ Օրանժ Արմենիայի վաճառքին, քանի որ այդ ընկերության կայացմանն ու զարգացմանը նվիրել եմ թանկարժեք 5.5 տարիներ:
Այս ընկերությունը երբեք չի ունեցել գլոբալ խնդիրներ Հայաստանի իշխանության հետ: Մենք երբեմն բախվել ենք մառազմի, անարդյունավետության, տգիտության, բայց դրանք սիրով լուծվել են և միշտ եղել են շատ լավ հարաբերություններ: Օրանժի վաճառքի պատճառը ունի մեկ անուն՝ Ֆրանսիս Ժելիբտեր: Այս մարդու ղեկավարումը զուգորդվեց մեծագույն հիասթափություններով բոլոր աշխատողների համար: Թագավորի կեցվածքով, ինքն իրեն հակասելով, իր անձը բոլորից բարձր դնելով՝ նա վաստակեց շրջապատի զզվանքը: Նա արդյունավետորեն քանդեց արտաքին գործընկերների, պետական մարմինների և բիզնես միջավայրի հետ ունեցած հրաշալի հարաբերությունները իր գոռոզությամբ և խառնակչությամբ: Այս իրավիճակում ընկերությունը կորցրեց այն առավելությունները, որոնք ձեռք էր բերել Բրունո Դյութուայի հրաշալի ղեկավարման ընթացքում, որի ժամանակ հսկայական ջանքերով կառուցվեց Հայաստանի թերևս լավագույն ընկերությունը իր լավագույն թիմով:
Հիմա մեր խնդիրն է ընդհամենը ճիշտ գնահատական տանք Ֆրանսիս Ժելիբտերին այս մի քանի օրերի ընթացքում և սովորել հետևյալ դասը. երբեք չաշխատել ուռոդների համար: Ես վստգահ եմ, որ եթե մարդ գործից դուրս գա վատ ղեկավարի պատճառով, ինքը շատ շուտ, կգտնի շատ լավ ղեկավարով աշխատանք :) խիզախ լինենք և թույլ չտանք ուռոդներին փչացնելու մեր կյանքը և մեր ստեղծած բարիքները

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել