Նախկին մանեքենուհի Գոհար Հարությունյանն այժմ էլ մոդելային կազմվածք ունի, թեև 3 բալիկ է ունեցել: Շատ կանանց համար, սա պարզապես երազանք է: BlogNews.am-ի հետ զրույցում Գոհարն ասաց, որ հատուկ միջոցների չի դիմում նիհարիկ լինելու համար:

«Ես երբեք չեմ ունեցել քաշի խնդիր: Իմ նիհարության «գաղտնիքը» թաքնված է այնտեղ, որ շատ հոգատար մայրիկ եմ ու հենց բալիկներիցս մեկը հիվանդանում է, կամ ինչ-որ բան  է պատահում, անմիջապես ախորժակս փակվում է և շատ արագ նիհարում եմ: Վերջերս 1 շաբաթում 7 կգ նիհարեցի,- նշեց նախկին մոդելը ու հավելեց, որ կարևորում է սպորտով զբաղվելը կարևոր է, թեև ինքն էլ մշտապես չի զբաղվել,- Վերջերս մեկ ամիս սպորտով էի զբաղվում, սակայն շոգերի պատճառով դադար տվեցի»:

Գոհարը վստահ է՝ եթե ինքն ունենար ավելորդ քաշ, կազատվեր դրանից. «Շատ եմ կարևորում, որ մարդը հասնի իր նպատակին: Ես այդ առումով շատ բախտավոր եմ, սակայն համոզված եմ՝ եթե ունենայի շուտ գիրանալու խնդիր, կպայքարեի: Պետք չէ շատ ուտել: Ես չեմ հավատում, երբ մարդիկ ասում են՝ ոչինչ չեմ ուտում, բայց չաղանում եմ: Կարելի է գոնե ուշ ժամերի չուտել և քչացնել խմորային ուտեստները: Պետք է նաև առավոտյան շուտ նախաճաշել: Այդ առումով՝ ես որոշ  չափով կանոնակարգված եմ սնվում»:

«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2009» տիտղոսակիրը խոստովանեց, որ ինքն էլ ունի քաշի խնդիր, սակայն հակառակ տեսանկյունից. «Ինձ մոտ հակառակ խնդիրն է՝ ինձ ավելի շատ սազում է մի քանի կիլոգրամ ավելի, սակայն չեմ կարողանոմ հասնել դրան: Ես կարող եմ մեծ դժվարությամբ մի քիչ գիրանալ և շատ արագ կորցնել այդ կիլոգրամները: Հայերի հետ նիհարիկությունը խնդիր է՝ ասում են՝ հո հիվանդ չես, մի քիչ չաղացի, սակայն երբ արտերկիր եմ գնում, հիանում են, ասում են՝ ինչպես կարելի է 3 երեխայի հետ այսքան նիհար լինել»:

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել