Քանի դեռ չէին հուղարկավորել Մերի Մարգարյանին և իր նորածին դստեր, ես լուռ էի՝ ելնելով էթիկայի կանոներից: Սակայն այժմ պետք է ասեմ այն,ինչ մտածում եմ: «Շենգավիթ» բժշկական կենտրոնի, այսպես ասած, բժշկուհի Շուշանիկ կոչված անձը այս քանի օրը ինչպե՞ս է գլուխը դնում բարձին ու քնում, երբ իր իսկ ձեռքերով ու գլխում չեղած ուղեղով սպանեց մորն ու աղջկան: Ինչպե՞ս է օրը անցկացնում ու չի խելագարվում միայն այն մտքից, որ ինքը պատճառ դարձավ առնվազն երեք ընտանիքների՝ Մերիի,Մերիի ամուսնու և հայրական ընտանիքիների, դժբախտացմանը: Լավ, ի՞նչ են մտածում շուշանիկի գործընկերները, ովքեր դեռ հանդուրժում են նման անպատասխանատու, հղի կնոջն առհամարող անձի ներկայությունն իրենց կոլեկտիվում: Եվ ընդհանրապես մենք իչպե՞ս ենք հանդուրժում շուշանիկներին... Շուշանի՛կ, իմացի՛ր, հոգուդ վրա մի մեծ, շա՜տ մեծ մեղք ունես, որը երբեք էլ չես կարող մեղանչել:Դու՛, որպես բժիշկ, գտնվելես ամենաէժան բժշկական մակարդակի վրա,որպես մարդ, եղելես քար ու գոռոզ, իսկ որպես գոնե մայր...է՜հ ,ի՞նչ եմ ասում, եթե մայրական զգացմունք գոնե ունենաիր ՝ ապա մեկ վարկյան անգամ չէիր հապաղի ու Մերիի և փոքրիկի կյանքերը փրկելու համար քեզ պատեպատ կտաիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել