keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Մահապատիժների 7 ամենադաժան ձևերն ու գործիքները մարդկության պատմության մեջ (Photo)

visibility 13050 commentմեկնաբանել
image1

Ժամանակակից աշխարհում կտտանքները բարբարոսություն են համարվում ու ոչ քաղաքակիրթ, բայց դեռ մի քանի դար առաջ նույն այդ քաղաքակիրթ Եվրոպան մինչև ականջներն արյան մեջ էր թաթախված. այնտեղի զնդաններից դատապարտյալների աղեկտուր հեծեծանքներ էին լսվում, ու նեխող դիակների գարշահոտ էր գալիս ամրոցներից ու քաղաքներից, որտեղ նույնիսկ երեխաները կարող էին առանց հուզվելու խաղալ կտրված գլխով։

Ձեզ ենք ներկայացնում հենց այդ մութ դարաշրջանների ամենադաժան մահապատիժների 7 մեթոդներն ու դրանց համար անհրաժեշտ գործիքները։

7. Ցցի հանել

Ինչպես հայտնի է՝ ռումինական կոմս Վլադ Դրակուլան պաշտում էր մարդկանց մահապատժի ենթարկելը՝ ցցի վրա հանելով նրանց։ Զոհին ուժով նստեցնում էին ցցի վրա ու բարձրացնում վեր։ Սեփական մարմնի ծանրությունից ցիցն աստիճանաբար խորանում էր զոհի հետանցքի մեջ ու ի վերջո դուրս էր գալիս նրա բերանից։ Սարսափելին այն էր, որ զոհի հոգեվարքը կարող էր ընդհուպ մինչև 3 օր տևել։ Համարվում է, որ այսպիսի զարհուրելի մահվան են արժանացել կոմսի 20-30 հազար հպատակներ, իսկ Դրակուլան թուլություն ուներ հետևելու այս պրոցեսին հացկերույթների ժամանակ։

6. Հուդայի օրորոցը

Բրգաձև այս գործիքն աստիճանաբար պատռում էր մարդուն՝ երկրի ձգողականության ուժի հաշվին։ Զոհին նստացնում էին գագաթին, իսկ ավելի արագ արդյունքի համար նրա ոտքերից բեռ էին կախում։ Զոհն աստիճանաբար պատռվում էր, ու ինչպես նախորդ օրինակում, այս դեպքում հոգեվարքը ևս կարող էր մի քանի օր տևել։ Ի դեպ, այս սարքերը հազվադեպ էին լվանում օգտագործելուց հետո, ուստի մինչև մահանալը զոհերի մոտ տարատեսակ բորբոքային պրոցեսներ էլ էին սկսվում։

5. Մահվան տաբատները

Մահապատժի այս ձևը հաճախ են ցուցադրում ֆիլմերում. զոհին (սովորաբար ինչ-որ հերետիկոսի կամ անհավատի) մետաղյա «տաբատ» էին հագցնում ու կախում էին ծառից՝ բաց երկնքի տակ։ Արդյունքում, զոհը դանդաղ ու տառապալից մահ էր ունենում, քանի որ նրան աստիճանաբար ուտում էին տարբեր կենդանիներ ու թռչուններ։

4. Կախիչ

Եթե մինչ այս նկարագրված մահապատիժներում հիմնական գործոնը ձգողականության ուժն էր, ապա կախիչի պարագայում գործ ունենք հենց մարդու ուժի հետ։ Զոհի ձեռքերն ու ոտքերը կապում էին հատուկ շարժակներից, ինչից հետո դահիճը սկսում էր պտտել հատուկ պտուտակը, որը ձգում էր այն մակերեսը, որտեղ պառկած էր զոհը։ Սկզբում պոկվում էին հոդակապերն ու ջլերը, իսկ վերջում երբեմն լինում էր այնպես, որ վերջույթներն արմատախիլ էին արվում, սակայն դա էլ հերիք չէ, իրենց հերթին սարսափելի ցավ ու խորը վերքեր էին առաջացնում այն ցցերը, որոնք զոհի մեջքի տակ էին։

3. Եկատերինայի անիվը

Միջնադարում շատ էին սիրում դանդաղ մահապատիժներն ու հատկապես անիվների վրա իրականացվողները։ Զոհին կապում էին անիվից, ինչից հետո դահիճը սկսում էր հերթով կոտրել նրա ոսկորները երկաթյա մուրճով։ Երբ զոհի բոլոր վերջույթները մի քանի տեղերից կոտրված էին լինում, նրան թողնում էին այդպես՝ մահանալու ջրազրկումից։ Սակայն կար «բարեգթության հարված» հասկացությունը, երբ դահիճը հարվածում էր այնպիսի տեղերի, որոնց վնասվելուց զոհը գրեթե ակնթարթային մահ էր ունենում։

2. Գլուխկոտրուկ

Իսպանական ինկվիզիցիան այս սարսափելի գործիքով հազարավոր «հերետիկոսների» է մահապատժի ենթարկել։ Զոհի ստորին ծնոտը ֆիքսում էին հատում հարթակը վրա, իսկ գանգին երկաթյա գլխարկ էին հագցնում, իսկ հետո պտուտակի օգնությամբ բառիս բուն իմաստով ճզմում էին զոհի գլուխը։ Եթե անգամ պրոցեսը դադարեցնում էին կեսից, ապա մարդը մինչև կյանքի վերջ լուրջ վնասված ծնոտ, աչքեր ու գանգուղեղ էր ունենում՝ դրանից բխող բոլոր խնդիրներով։

1. Կտրիչներ

Միջին դարերում դահիճներից սարսափում էին ոչ այնքան նրա համար, որ նրանք կարող էին սպանել, այլ նրա համար, որ նրանք կարող էին այնպես «մշակել», որ զոհն ինքը երազեր սպանվելու մասին, քանի որ հաճախ այդ կտտանքների արդյունքում զոհը ողջ էր մնում, բայց խեղված՝ ողջ մնացած կյանքի ընթացքում։ Հատկապես տարածված էին այսպես կոչված «կտրիչները», որոնց միջոցով կտրում էին զոհերի ձեռքերն ու/կամ ոտքերը։ Դրանց ատամիկների քանակը կարող էր լինել 3-ից մինչև մի քանի տասնյակ, իսկ ցավալի զգացողություններն ավելի ուժեղացնելու, ինչպես նաև զոհի՝ արյան կորստից չմահանալու համար դրանք շիկացնում էին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել