Դրսից հյուր ունեմ.... Մեծ-մեծ խոսեցի, ասի՝ այ ազիզ ջան, արխային արի, ստեղ ամեն ինչ իմ վրա, դուն վաբշե պրոբլեմ չունես... Ու տենց....
Դե որպես հյուրընկալող կողմ սկսեցի հյուրանոցներ ման գա՜լ։ Արաաա, ավելի լավ էր ես տոմս առնեի, թռնեի իրա մոտ ու իմ հաշվին ապրեի, քան իրան հրավիրեցի Հայաստան ու ընկա կրակը... 
Էս ինչ թանկ են հյուրանոցները մե՜րրրր։ Նայեք.
եթե ուզում ես, որ հյուրդ գոնե մի քիչ կարգի հյուրանոցում քնի, դու մինիմում 3 օրվա համար 100 000 դրամ պիտի տաս (էս էլ էն հեռու տեղերն էլի), իսկ եթե դու նույնիսկ մտքիդ ծայրով անցկացնես, որ հյուրդ պիտի մնա երևանյան քիչ թե շատ հայտնի հյուրանոցում, ապա պիտի վարկ վերցնես, որ կարողանաս փողը փակվեսսսս.... 
Կարճ ասած՝ եթե փորձես ջենտլմենություն անես ու դրսից հյուր եկող աղջկան ասես՝ «արի 3 օր Երևանում իմ հաշվին մնա», ապա դու մինիմում 200 000 ազատ միջոց պիտի ունենաս, որ ուղղակի ինքը դժգոհ չմնա, իսկ գոհ մնալու համար նույնիսկ չեմ էլ խոսում: 
Հետո ասում եք, թե բա ինչի մեզ մոտ տուրիզմը չի զարգանում. պատկերացրեք, որ ես դեռ ամեն ինչից տեղյակ եմ, բա անտեղյակ տուրիստն ի՞նչ թվեր պիտի փակվի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել