
Մի քանի ժամ առաջ՝ ժամը 12:20-ի սահմաններում, ԱՄՆ-ում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, «Artists for Peace» բարեգործական կազմակերպության հիմնադիր, «Never Again» մշակութային շարժման նախաձեռնող, հայտնի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանը: Դեպքը տեղի է ունեցել լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների հետևանքով: Ֆլորա Մարտիրոսյանն իր ոտքով էր գնացել հիվանդանոց՝ ունենալով ցավի նոպաներ լեղապարկի շրջանում: Ցավակցում եմ երգչուհու ընտանիքին և նրա բոլոր հարազատներին, ընկերներին ու երկրպագուներին՝ Ֆլորա Մարտիրոսյանի անժամանակ մահվան կապակցությամբ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=486573414720233&set=a.153770301333881.30224.100001027370735&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



