BlogNews.am-ը շարունակում է ներկայացնել, թե որ մարզերից են հայ հայտնիները։ Նրանցից շատերն իրենց երազանքի հետևից եկել են Երևան և հասել նպատակներին, ավելին՝ շատերն արդեն հասցրել են շրջագայել տարբեր երկրներով։

Դերասանուհի Արփինե Իսրայելյանը Կապանից է։ Թեև դերասանուհին տևական ժամանակ է՝ տեղափոխվել է Երևան, հաճախ է լինում ծննդավայրում։

Դերասանուհի Անուշկա Մարգարյանը ևս Կապանից է, սակայն երազանքները նրան բերել են Երևան և հաստատել այստեղ։

Երգչուհի Ալլա Լևոնյանը ծնվել է Արարատի մարզի Ավշար գյուղում, ավարտել տեղի դպրոցը, ապա տեղափոխվել Երևան։

Երգչուհի Լուսինե Աղաբեկյանի ծննդավայրը Կոտայքի մարզի Կամարիս գյուղն է։ Նա սովորել է տեղի դպրոցում, այնուհետև տեղափոխվել է Երևան՝ սովորելու։

Երգիչ Նարեկ Բավեյանը ծնվել է Վեդի քաղաքում: Նա ևս Երևան է տեղափոխվել ուսանողական տարիներին, երբ ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա։

Դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը ծնվել է Նոյեմբերյանում, ապա տեղափոխվել Երևան։

Դերասանուհի Անի Պետրոսյանը Գյումրուց է։ Երկրաշարժից հետո Անին տեղափոխվել է Մոսկվա, 10-րդ դասարանից վերադարձել և ավարտել է Գյումրու դպրոցը, ապա տեղափոխվել Երևան։

Դերասան Գևորգ Մանուկյանը ևս Գյումրուց է։ Աշխատանքի բերումով նա տեղափոխվել էր Երևան, սակայն այժմ կնոջ հետ կրկին Գյումրիում է։

Դերասան Գուրգեն Անտոնյանը ծնվել է Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում: Ուսանողական տարիներին նա տեղափոխվել է Երևան և հաստատվել այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել