Saffron pickers in Masshad, Iran, the hub of the global industry.

Աշխարհի ամենաթանկ համեմունքը՝ քրքումը կամ զաֆրանը, որը հայտնի է նաև որպես շաֆրան, առավել հայտնի է որպես «կարմիր ոսկի»։ Սրա մեկ գրամն արժե 65 դոլար, և փաստորեն այն ավելի թանկ է, քան թանկարժեք մետաղը։ 
Դրա գինը բարձր է հիմնականում այն պատճառով, որ այն հավաքելու համար անհրաժեշտ է 70,000 «
Crocus Sativa» ծաղկի մոտ 200,000 նուրբ կարմիր թերթիկները ձեռքով առանձնացնել՝ այս համեմունքի կես կիլոգրամը ստանալու համար։ 

Զաֆրանի արտադրության անվիճելի «մայրաքաղաքն» Իրանն է, որտեղ այս համեմունքը հավաքելու ավանդույթն արդեն 3000 տարվա պատմություն ունի։ Երկիրն արտադրում է աշխարհում տարեկան 250 տոննա արտադրվող զաֆրանի 90 տոկոսը՝ շնորհիվ էկոլոգիական յուրահատուկ պայմանների, որի շնորհիվ այն յուրահատուկ բույր ունի այստեղ և օգտագործվում է տեղական խոհանոցում, կոսմետիկ միջոցների ու դեղորայքի արտադրության մեջ։

A worker sorts and cleans saffron filaments at Irans Novin Saffron factory in Touss industrial zone in Mashhad.

Զաֆրանը բնական դարման է, որն օգտագործվում է անհիշելի ժամանակներից։ Իր հակաբակտերիալ ու հակավիրուսային ազդեցության շնորհիվ այն հրաշալի միջոց է ստամոքսի ցավերը, հազն ու բրոնխիտը բուժելու համար։

Աշխարհի ամենահայտնի ուտեստը, որի կարևորագույն բաղադրամասերից մեկը զաֆրանն է, ռիզոտտոն է։

Ահա զաֆրանով ռիզոտտոյի բաղադրատոմս, եթե որոշեք համտեսել «կարմիր ոսկին». 

800 գրամ հավի արգանակ

1 ճաշի գդալ բուսայուղ

½ մանր կտրատած սոխ

1 բաժակ բրինձ

1 բաժակ սպիտակ գինի

1 պտղունց զաֆրան

1 ճաշի գդալ կարագ

¼ բաժակ քերած պանիր

Պատրաստման եղանակը

Թույլ կրակի վրա եռացնել արգանակը։ Սոխը տապակել բուսայուղի մեջ մոտ 3 րոպե մինչև դրա թափանցիկ դառնալը, այնուհետև ավելացնել բրինձն ու աղը՝ ըստ ճաշակի։ 1-2 րոպե բրինձը տապակելուց հետո, երբ դրա գույնը կիսաթափանցիկ դառնա, ավելացրեք գինին ու զաֆրանը։ Խառնեք, մինչև բրինձը կներծծի գինու մեծ մասը։ Ավելացրեք երկու փոքր շերեփ արգանակ, խառնեք կրակի վրա, մինչև բրինձն այն ներծծի։ Շարունակեք քիչ-քիչ ավելացնել արգանակը մինչև բրնձի փափկելը։ Խառնեք կարագի մեջ։ Անջատեք կրակը։ Ավելացրեք քերած պանիրն ու երկու րոպե փակեք։ Մատուցելիս բաժանեք չորս մասի ու ցանկության դեպքում զարդարեք քերած պանրով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել