Արդեն երկու տարի է լրացել, ինչ հայկական հումորը կորցրեց իր գլխավոր զավակներից մեկին... Ու ոչ միայն հումորը՝ շոուբիզը, երգարվեստը, հաղորդավարության ոլորտը, ռեժիսորության ոլորտը.... 
Մարդ, ում մասին հազվագյուտ մարդ կա, որ կարող է վատ բան ասել: 
Մարդ, ում մասին հիշելիս չես կարող ասել. «Հա դե լավ, բան չկորցրինք, ուղղակի ափսոս էր»: 
Մարդ, ում մասին հիշելիս ուզում ես և՛ լացես, և՛ բարձր ծիծաղաս... 
Մարդ, ով ապրում էր բոլորիս հետ ու փորձում էր հնարավորինս իր կյանքի մեծ մասը նվիրել ազգին ուրախացնելուն: 
Մարդ, ում մասին կարելի է երկար շաատ երկար խոսել, բայց արժե ուղղակի լռել ու չմոռանալ, որ նա մեզ հետ է հոգեպես, ու վստահ եմ՝ իր մասնակցությամբ շատ տեսանյութեր այս երկու տարվա մեջ ակամայից մի 100 անգամ էլի նայել ես: 
Մարկ Սաղաթելյան, նա մեզ հետ չէ երկու տարի, բայց նա մեր հոգում ու սրտերում կմնա դեռ շատ 20 տարիներ!!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել