Tert.am-ը գրում է.

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով ԼՂ հակամարտության կարգավորման հարցում մինչ հիմա հարցը դրվում էր այնպես, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները հասարակություններին պետք է նախապատրաստեն խաղաղության:

«Երբ Եվրոպայի խորհրդի անդամ դարձանք, և՛ մեր, և՛ Ադրբեջանի պարտավորությունների մեջ նշված է հենց այդ պարտավորությունը, որ իշխանությունը պետք է նպաստի և ժողովուրդներին նախապատրաստի խաղաղության: Սա նոր շեշտադրում է և ցույց է տալիս, որ այնուամենայնիվ, եթե կա ընդհանրական պլատֆորմ, դա այն պլատֆորմն է, երբ պետք է ճնշում գործադրել իշխանությունների վրա, որպեսզի նրանք կատարեն այդ»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը՝ նշելով, թե ակնհայտ է, որ Ադրբեջանում հատուկ մարդաորս է սկսել այն գործիչների նկատմամբ, ովքեր փոքրիշատե պատրաստակամություն են ցուցաբերում համագործակցելու հայ գործընկերների հետ:

«Բայցևայանպես, սա այն գնահատականն է, որը ցույց է տալիս, որ այնուամենայնիվ,  բանակցությունների ընթացքում փորձ է արվելու ճնշում գործադրել և պարտադրել խաղաղության, փոխըմբռնման ճանապարհը»,- նկատեց Հմայակ Հովհաննիսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել