Էսօր մեկնարկում է Գևորգյանների ընտանիքի գործով դատավարությունը։ Էս երկու սրիկաները, 5 տարի առաջ սահմանն ապօրինի հատելով, հանձնվել էին Ադրբեջանին, բայց էնքան զզվելի ու անպիտան են, որ անգամ թուրքերին պետք չէին եկել ոչ մի բանում, ու թուրքերը հետ էին բրախել սրանց։

Հիմա ոնց հասկանում եմ, դատում են ցավոք սրտի միայն պետական սահմանն ապօրինի հատելու համար։ Ինչի՞ ցավոք սրտի. դե ո՞նց ասեմ, լինում են լավ մարդիկ, լինում են վատ մարդիկ, բայց լինում են նաև սրբություն ու նամուս չունեցող պիղծ շանորդիներ, ու սրանք հենց էդ կատեգորիայից են։

Նույն եղիշե Գևորգյանը 8 անգամ դատվել ա (հասարակության արժեքավոր անդամ ա էլի), Ադրբեջան ցվրվելու պահին կասկածվելիս ա եղել ծանր հանցագործություն գործելու մեջ, ասում ա՝ սաղ հարևանությանն ու ծանոթներին պարտք ա ու չի տալիս էդ պարտքերը, բայց էս էլ հերիք չէր, էս մակաբույծ սրիկան, վերադառնալով տուն, տեսել էր, որ քաղաքապետարանը լավ բան ա արել՝ ծառ ու ծաղիկ ա տնկել իրենց բակում, այդ թվում նաև այնտեղ, որտեղ ինքն իր մեքենան է կայանելիս եղել ու... Այ սրա շանորդիությունն էստեղ ա պարզ երևում. պահանջել էր արմատախիլ անել բոլոր տնկած բաներն ու սպառնում էր, որ շենքի տանիքից ցած կնետվի իր պահանջները չկատարելու դեպքում ու արդյունքում հասել էր իր ուզածին կարծես թե։

Ու հիմա սրան ու յուր տիկնոջը դատելու են, ու թող մեկը ծպտուն հանի ու փորձի սրանց պաշտպանել։ Նամանավանդ տարբեր միջազգային կազմակերպություններ։ Ով դեմ ա, կարող ենք իրենց հանձնել հանրային այս աղբը, թող իրենք պահեն, մեր երկրի օդն էլ չպղտորեն, որովհետև դաժե սրանց շնչած օդն ա հարամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել