Ամբողջ աշխարհում նորաձևության միտումները հաճախ են փոխվում, դա զգացվում է նաև մոդելինգի ասպարեզում, երբ հետզհետե վերանում են նախկինում գործող ստանդարտները: Ներկայումս տղաների դեպքում նորաձև է դարձել մորուք պահելը, որը շատերի համար սեփական ոճն ընդգծելու տարբերակ է: Հայաստանն այսօր մոդելինգի համար մեծ ռեսուրսներ ունի, և մեր երիտասարդներն էլ իրենց արտաքինով ոչնչով չեն զիջում ամերիկյան և եվրոպական ամսագրերի շապիկներից պսպղացող դեմքերին: Հայկական դիմագծեր ունեցող մեր երիտասարդներից շատերը հաջողությամբ օգտագործում են եվրոպական ոճը: BlogNews.am-ը ներկայացնում է սկսնակ մոդել Վահագն Մարտիրոսյանին, ով թեև նորահայտ է, բայց իր տարբերվող արտաքինի շնորհիվ արդեն հասցրել է հայտնվել ֆոտոխցիկների օբյեկտիվում: Նա 25 տարեկան է, բնակվում և իր գործունեությունը ծավալում է Երևանում: Նրան ներկայացնում ենք երկու տարբեր կերպարներում, մեկում նա բրիտանական ոճում է, իսկ մյուսում՝ ավելի խիստ և դասական:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել