Ռուսաստանը պատրաստ է պատասխանել Վրաստանի և Ուկրաինայի պատժամիջոցներին. ՊեսկովSlaq.am-ը գրում է.

Ռուսաստանի դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է պատասխանել այն երկրների սահմանած պատժամիջոցներին, ովքեր չեն մտնում Եվրամիություն, սակայն միացել է սահմանափակող միջոցառումներին, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Անկասկած, կարող են հաջորդել պատասխան միջոցառումները»,-հայտարարել է Պեսկովը:

Նա հերթական անգամ նշել է, որ «հիմք է հանդիսանում փոխադարձության սկզբունքը»:

Չորեքշաբթի` հուլիսի 29-ին, հայտնի դարձավ, որ Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ երկարացրած տնտեսական պատժամիջոցներին միացել են ևս վեց երկիր՝ Մոնտենեգրոն, Ալբանիան, Իսլանդիան, Լիխտեյնշտեյնը, Նորվեգիան և Ուկրաինան:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Վրաստանը միացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել