Առջևում երկու քրիստոնեական տոներն են` Աստվածածնի վերափոխման տոնն ու Սուրբ Խաչը: Հայկական շատ գյուղերում Աստվածածնի վերափոխման տոնը լայն մասսայականություն է վայելում և նշվում է մեծ շուքով: Իսկ ահա Խաչվերացը, (Սուրբ Խաչ) ավելորդ է նշել, թե ինչպիսի նշանակություն ունի մեր հանրության շրջանում:

Կառավարությունում տեղի ունեցած նիստի ընթացքում վարչապետը, կարևորելով այն հանգամանքը, որ Սուրբ Խաչը ժողովրդի գիտակցության մեջ և կենցաղում արմատավորված է ու ամեն տարի նշվում է որպես ննջեցյալների հիշատակման օր, որոշում է կայացրել սեպտեմբերի 14-ը` տոնին հաջորդող երկուշաբթի օրը, հայտարարել ոչ աշխատանքային:

Այնուամենայնիվ, օգոստոսի 16-ին՝ Աստվածածնի վերափոխման տոնին՝ խաղողօրհնեքին հաջորդող երկուշաբթին կլինի աշխատանքային:

Սակայն, հաշվին առնելով, որ Հայաստանն աշխարհում առաջին քրիստոնյա պետությունն է և ունի քրիստոնեական արժեհամակարգի հիման վրա հաստատված հասարակություն, վարչապետը կոչ է արել գործատուներին Աստվածածնի վերափոխման տոնին հաջորդող երկուշաբթի օրը` օգոստոսի 17-ին, ընդառաջել այն քաղաքացիներին, ովքեր այցելում են Եկեղեցի և գերեզմանոց՝ մասնակցելու հոգեհանգստյան արարողությունների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել