Tert.am–ը գրում է.

Գերմանիայի բնակչուհի Իվոն Հերմանն իր տան այգում  կենգուրու է հայտնաբերել: Ինչպես հայտնում է Газета.Ru-ն` TheLocal.de-ին հղումով, միջադեպը տեղի է ունեցել Բեռլինից հարավ գտնվող Ֆրանկենֆերդ գյուղում:

Տեսնելով կենդանուն մարգագետնում` Հերմանն ու նրա ամուսինը չեն հավատացել իրենց աչքերին: Ոստիկանության աշխատակիցները ևս զարմացած են մնացել: Ոստիկանների  «դեպքի վայր» հասնելու պահին կենգուրուն արդեն թաքնվել էր մոտակա եգիպտացորենի դաշտում:

Կարճ ժամանակ անց կենգուրուն կրկին հայտնվել է Հերմանի տեսադաշտում, և գերմանուհին կրկին ոստիկանություն է կանչել: Այս անգամ իրավապահների հետ դեպքի վայր էին ժամանել նաև անասնաբույժներ` քնաբեր ներարկող զենքով: Նրանց հինգ փորձից  նոր հաջողվել է  քնեցնել  կենգուրուին:

Կենդանուն տարել են մոտակայքում գտնվող ագարակ: Տեղի իշխանությունները պատկերացում չունեն, թե որտեղից է կենդանին այդտեղ հայտնվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել