Tert.am-ը գրում է.

Ինչի՞ համար են կռվում Սիրիայում, ո՞վ է հավաքագրում մարտիկներին, ինչպե՞ս են ուղարկում նրանց. նման հարցերի է անդրադարձել ռուսական «Նովայա գազետա» պարբերականի հոդվածագիր Ելենա Միլաշինան իր հոդվածում:

Հոդվածում նաև խոսվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թիկնազորի նախկին անդամի մասին, որը Սիրիայում ջիհադական խմբավորման ղեկավարներից է և մարզում է նոր հավաքագրված անդամներին:

Այդ մասին հոդվածագրին պատմել է չեչեն մարտիկը, որը կռվել է Սիրիայում ու վերադարձել է Ռուսաստան:

«Փետրվարի կեսից սոցցանցերով սկսեցի շփվել ընկերներիս հետ, որոնք գտնվում են սիրիական զինյալ ընդդիմության շարքերում: Ես խնդրեցի կազմակերպել իմ մեկնումն ու մասնակցությունը ջիհադին: Նրանց դրդմամբ անձնագիր ստացա, հավաքեցի իրերս ու գումար և մեկնեցի Բաքու, որտեղից թռա Թուրքիա: Նրանք ինձ մոտ մարդիկ ուղարկեցին, որոնք էլ ինձ անցկացրին սահմանը»,-պատմել է նախկին ջիհադականը:

Ապա նրան տարել են «Ջեյշ ալ-Մուհաջարին վա-Անսար» խմբավորում, որի առաջնորդն իր չեչեն հայրենակիցն է՝ ամիր աբու Ումար աշ-Շիշանին:

Հետո նրան ուղարկել են մարզվելու:

«Մարզիչները հիմնականում ադրբեջանցիներ էին: Ճամբարի ղեկավարն ադրբեջանցի Համզան էր՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի անձնական թիկնազորի նախկին աշխատակիցը»,-ասել է չեչեն զինյալը՝ նշելով, որ ճամբարում պատրաստություն են անցել 250-300 մարդ, որոնք սովորել են կրակել տարբեր զինատեսակներից, ապա մեկնել են Բաշար ալ-Ասադի զորքերի դեմ կռվելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել