Թուրքիան մի քանի տարի առաջ հայտարարեց մի նոր քաղաքականության մասին, որը կոչվեց 0 պրոբլեմ հարևան երկրների հետ: Հենց այդ հայտարարությունից անմիջապես հետո գրեթե բոլոր հարևանների հետ տարատեսակ խնդիրներ առաջացան:

Լարված հարաբերություններ Հունաստանի, Իրանի, Սիրիայի, Բուլղարիայի և Հայաստանի հետ: Այս ամենի ֆոնին Քրդական Աշխատավորական կուսակցության ռազմական գործողությունները Թուրքիայի ներսում և Իսլամական պետության հայտնվելը, որ գումարում ենք, տեսնում ենք, թե ինչ ոչ բարենպաստ իրավիճակ է Թուրքիայի համար:

Իրանն էլ վիզային ռեժիմներն է հանում տարբեր պետությունների հետ ու դրանով Թուրքիային զրկում է նաև զբոսաշրջիկներից ու առևտրաշրջանառությունից:

Այս ամենը համախմբելով՝ տեսնում ենք, որ Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի Արցախի և Հայոց ցեղասպանության հարցում մեծ առաջընթաց գրանցելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել